Tuesday, 30 04 2024
Հոգևորական չեն՝ քաղաքական գործիչ են. չեն հաջողելու, որովհետև դա հայրենիքի համար պայքար չէ
Ֆրանսիան փորձում է դու՞րս գալ կովկասյան ծուղակից
20:50
Լատվիան Ուկրաինային կփոխանցի ՀՕՊ համակարգեր
20:40
Սպիտակ տունը հայտարարել է անկախ ռազմական գործողությունների արդյունքից Կիևին աջակցելու մասին
Նեթանյահուն մեկնաբանել է ՄՔԴ-ի կողմից պաշտոնատար անձանց ձերբակալության օրդերների հնարավոր արձակումը
20:20
ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրենը կայցելի Իրան
20:10
Ստոլտենբերգը հայտարարել Է ՆԱՏՕ-ի՝ Ուկրաինային օգնություն ցուցաբերելու մեխանիզմները վերանայելու անհրաժեշտության մասին
Դեմ ենք Գազայի խաղաղ բնակչության թիրախավորմանը. մենք եղել ենք նույն իրավիճակում. Միրզոյան
Մենք չենք ուզում մաս կազմել չաշխատող մեխանիզմի. Միրզոյանը՝ ՀԱՊԿ-ի մասին
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Արարատ Միրզոյանը նշել է հայ-ադրբեջանական կոնֆլիկտի կարգավորման պայմանը
Վստահություն և համբերություն եմ խնդրում, ամեն ինչ լավ է լինելու. Հակոբ Արշակյան
Լևոն Քոչարյանի «թիկնապահը» ԱԺ-ում լրագրողին մեղադրել է «սրբապղծության մեջ», ապա հարվածել
Պահանջվում է մտավորական
19:30
ՄԱԿ-ի դատարանը Գերմանիայի դեմ միջոցներ չի ձեռնարկել Իսրայելին զենք մատակարարելու համար
Կա հարատև խաղաղություն հաստատելու իրական հնարավորություն. ՀՀ ԱԳ նախարարի հարցազրույցն «Al-Jazeera»-ին
19:10
Լեհաստանը կօգնի միայն այն ուկրաինացի երեխաներին, ովքեր դպրոց են հաճախում
Իսրայելը պատվիրակություն չի ուղարկի Կահիրե, քանի դեռ ՀԱՄԱՍ-ը չի արձագանքել գործարքին
Ուղիղ. Զրույց Արման Բաբաջանյանի հետ
18:50
Լոնդոնում թրով հարձակումից վիրավորված 13-ամյա տղան մահացել է
18:40
ԱՄՆ–ն դիտարկում է ռուսական ուրանի ներկրման արգելքը
18:30
ԱՄՆ կոնգրեսականները ՄՔԴ-ին սպառնում են պատասխան միջոցներով Իսրայելի նկատմամբ հետաքննության պատճառով. Axios
Սասուն Խաչատրյանը հյուրընկալել է Հայաստանում Իրանի դեսպանին
18:20
Աֆղանստանում 6 մարդ է զոհվել մզկիթի վրա հարձակման հետևանքով
Նեթանյահուն հայտարարել է, որ Իսրայելը Ռաֆահում ռազմական գործողություն կանցկացնի՝ անկախ հնարավոր գործարքից
18:10
ՖԱԹՀ-ը և ՀԱՄԱՍ-ը Պեկինում հանդիպման ընթացքում հաշտության հասնելու ձգտում են արտահայտել
Միրզոյանն ընդգծել է տրանսպորտային կապուղիների ապաշրջափակման կարևորությունը
«Պորշը» թաղել էին հանքում. մանրամասներ ոսկու ձուլակտորների գողության դեպքից
16-ամյա պատանին նետվել է Կիևյան կամրջից. վիճակը ծայրահեղ ծանր է
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում

«Մի բան հասկացանք՝ խոսքը պաշտոնների է վերաբերում». մամուլ

ՀՀ ԱԺ փոխնախագահ Հեղմինե Նաղդալյանը կարծում է, որ ՀՀ-ում արդեն մի տեսակ ձեռագիր է դառնում այն, որ խնդիրները, որոնք չեն լուծվում ընտրությունների օրը և ընտրողի ձեռամբ, հետընտրական շրջանում կազմակերպչական այլ ձևերով նորից օրակարգ են բերում, ու փորձ է արվում լուծումներ գտնել: «Երկրի կարևոր քաղաքական խնդիրները լուծվում են ընտրության օրը»,- ասում է «Առավոտի» զրուցակիցը՝ գործընկեր քաղաքական ուժերին հորդորելով հենց այդ օրը «ֆորմայի մեջ» լինել: Այս համատեքստում անդրադառնալով ներքաղաքական խնդիրներին և հետընտրական Հայաստանում արդեն մոտ երկու ամիս շարունակվող իրադարձություններին՝ տիկին Նաղդալյանը չի կարծում, որ անհրաժեշտ էր «ցանկալին իրականի տեղ ներկայացնել, այլ իրականին պետք է ուղիղ նայել»: Թերթի զրուցակիցը կարծում է, որ սա այն գլխավոր ճշմարտությունն էր, որ անցած ուրբաթ օրը Ազատության հրապարակում հասկացվեց, և գլխավոր է ոչ միայն մեկ քաղաքական թնջուկի հանգուցալուծման տեսակետից, այլև հետագա քաղաքական զարգացման:

ՀՀԿ-ում ոգևորվա՞ծ են այն իրողությունից, որ ուրբաթօրյա իր հանրահավաքում «Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը մեծահոգաբար թույլ տվեց Սերժ Սարգսյանին շարունակել պաշտոնավարել նախագահի պաշտոնում՝ «Առավոտի» հարցին ՀՀ Աժ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը պատասխանեց. «Ասեմ, որ ոչ թե ոգևորված են նրանից, որ թույլ է տվել, երևի թե արժեր ոգևորվել նրանից, որ, այնուամենայնիվ, ի վերջո, նույնիսկ ամենաբարդ ճշմարտությունները հասկացվում են: Նույնիսկ՝ ամենաչցանկացողների համար, ովքեր ոչ մի կերպ չեն ցանկանում իրականության հետ հաշվի նստել, փաստերին նայել ուղիղ»: ՀՀԿ-ական փոխխոսնակի համոզմամբ՝ ուրբաթօրյա հանրահավաքը և այնտեղ հնչած հայտարարությունները ցուց տվեցին, որ «ՀՀ-ն ունի նախագահ, ընտրված նախագահ, և որոշումները կայացնում է նա: Ու սա կարևոր իրողություն է: Սա կարևոր է ոչ միայն այս ներքաղաքական թնջուկը հանգուցալածելու առումով, այլև գլոբալ քաղաքական իմաստով»:

Ի դեպ, Րաֆֆի Հովհաննիսյանի հնչեցրած առաջարկները՝ ընդդիմությանը վերահսկողական պաշտոններ տալու և որոշ մարզպետների պաշտոնանկ անելու և իր առաջարկած մարդկանց նշանակելու մասին, Հերմինե Նաղդալյանն ուշացած է համարում. «Դա, իհարկե, հանրապետության նախագահի իրավասությունն ու որոշելիքն է: Խնդիրները կքննարկվեն, դրանց լուծումները կլինեն: Ես ուրախ եմ, որ «Ժառանգության» ղեկավարը հաշվի նստեց նրա լիազորությունների հետ: Բայց կարծում եմ՝ բոլորի համար էլ արդեն տեսանելի է, որ գործընթացները ուշացել են, և այդ առաջարկները մի տեսակ ուշացած գնացքի ետևից վազելու տպավորություն են թողնում: Բայց գնացքն արդեն գնացել է»: ՀՀԿ-ական փոխխոսնակը նաև խնդիրներ է տեսնում Հովհաննիսյանի առաջարկի բնույթի մեջ. «Մի բան հասկացանք, որ, այնուամենայնիվ, խոսքը պաշտոնների է վերաբերում: Այսինքն՝ այն բարձրագոչ և այլ բաների տակ ընդամենը պաշտոններն էին»:

Թերթի դիտարկմանը՝ այսինքն՝ կիսո՞ւմ եք «Ժառանգության» առաջնորդի հասցեին այս օրերին հնչող մեղադրանքները, որ իշխանությունների հետ գործարքի մեջ է մտնում, Նաղդալյանը պատասխանեց. «Չեմ ուզում օգտագործել ոչ «մեղադրանք», ոչ էլ «գործարք» բառերը: Ինչ էլ ուզում եք անել՝ պիտի իշխանության հետ քննարկեք, բանակցեք և լուծում ստանաք»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում