ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Վարդան Այվազյանն այսօր խոստովանել է, որ ինքն այլմոլորակային չէ:
«Ես այլմոլորակային չեմ և տեղյակ եմ իրավիճակից։ Իհարկե, ես շատ կցանկանայի, որ մեր քաղաքացիները ամեն օր 10 հազար դոլար ստանան, և ամեն օր սև ձկնկիթ ուտեն»,- այսօր հայտարարեց նա` պատասխանելով լրագրողի առաջարկին` մեկ ամիս ապրել նվազագույն թոշակին կամ աշխատավարձին համապատասխան գումարով: Այվազյանը ասաց, թե ինքը համամիտ է այդ առաջարկին, եթե իր նախաձեռնությանը մասնակցի նաև լրագրող։
Նա անդրադարձել է նաև ՀՅԴ նախաձեռնությանը` կառավարության հրաժարականը պահանջելուն. «Ես շատ կզարմանայի, եթե ՀՅԴ-ն չբարձրացներ այդ հարցերը»:
Ըստ նրա` մի մասը սխալների մասին խոսում է դրանք ուղղելու, մյուսներն` այլ նպատակներով:
«Մենք խոսում ենք դրանց լուծման ուղիների մասին»,- հավաստել է Այվազյանը: