Խորվաթիան պատրաստ է հուլիսի մեկին ԵՄ մտնել: Այս մասին տեղեկացրել է Հարևանության քաղաքականության եվրոպական հանձնաժողովի անդամ Շտեֆան Ֆյուլեն:
«Խորվաթիան ԵՄ մուտք գործելուց առաջ բոլոր պարտավորությունների կատարման ցանկություն և հնարավորություն է ցուցաբերել: Դրանից ելնելով՝ հանձնաժողովը եկել է այն եզրակացության, որ Խորվաթիան պատրաստ է 2013 թ. հուլիսի մեկին անդամակցել ԵՄ-ին»,- հայտարարել է Ֆյուլեն Զագրեբում լրագրողների հետ ունեցած հանդիպման ժամանակ: Դրա հետ մեկտեղ նա նշել է, որ Խորվաթիայի իշխանությունները պետք է կենտրոնացնեն ջանքերը կաշառակերության և կազմակերպված հանցավորության դեմ պայքարելու համար:
Միևնույն ժամանակ Խորվաթիայի վարչապետ Զորան Միլանովիչը հայտարարել է, որ կառավարությունն իր առջև մինչև 2015 թ. վերջը Շենգենյան տարածք մուտք գործելու խնդիր է դրել։