Գրքի երևանյան 7-րդ տոնավաճառին այս տարի առաջին անգամ մասնակցում է Բեյրութի «Վահե Սեթյան» հրատարակչությունը, որի տաղավարում ներկայացված է տարբեր բովանդակության շուրջ 160 անուն գիրք: Հրատարակչության հայաստանյան ներկայացուցիչն է «Համազգային» հիմնադրամը:
Նշենք, որ ամենամյա այս տոնավաճառն անցկացվում է Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանում:
Տոնավաճառին այս տարի մասնակցում են ավելի քան 30 հրատարակչություններ, որոնք ներկայացնում են տարբեր բովանդակության հայերեն գրքեր` հեքիաթներ, գեղարվեստական գրականություն, բառարաններ, ճանաչողական և այլ գրականություն:
Ցուցահանդեսը կազմակերպել է Հրատարակիչների ազգային ասոցիացիան: Բացի Լիբանանից, տոնավաճառին մասնակցում է նաև Իրանի Իսլամական Հանրապետության մշակութային կենտրոնը, որը ներկայանում է 78 անուն մանկական գրականությամբ:










































