Sunday, 28 06 2026
7,2 կմ երկարությամբ թունել, 6 տարվա շինարարություն. մեկնարկել է Քաջարանի թունելի կառուցման ծրագիրը
Թմրամիջոցների դեմ պայքարի համաշխարհային օրվան նվիրված միջոցառում Վիեննայում
ՄԻՊ-ը՝ թմրամիջոցների դեմ պայքարի միջոցառմանը
23:30
Վուչիչը հայտարարել է, որ նախագահի պաշտոնում իր վերջին օրերն ու շաբաթներն են
Mazda-ն վրաերթի է ենթարկել Վլադիմիր Գասպարյանի թոռանը
23:10
Վենեսուելայում երկրաշարժերի զոհերի թիվը գերազանցել է 1400-ը
Անի համայնքը հյուրընկալել է Բուլղարիայի Նովի-Պազար համայնքի պատվիրակությանը
22:50
Ռուսաստանը և Ուկրաինան ռազմագերիների փոխանակումից հետո իրականացրել են քաղաքացիական անձանց փոխանակում
22:30
Սլովակիայի վարչապետը հայտարարել է, որ երկիրը չի մասնակցի Ուկրաինային տրամադրվող ռազմական օգնությանը
ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանը ներկա է եղել սերժանտական համակարգի զինծառայողների երդման հանդիսավոր արարողությանը
22:10
Հունգարիայում հայտարարվել է շոգ եղանակի առավելագույն սպառնալիքի մակարդակ
ԵՄ-ն ՀՀ-ին տալիս է արտոնություններ, որ բնորոշ են DCFTA-ին. սա պատմական կարևորության զարգացում է
Սուբվենցիոն ծրագրի շրջանակներում Արթիկում մեկնարկել են փողոցների հիմնանորոգման աշխատանքները
Մոսկվայից ամեն մի նոր «խոսող գլխի» հայտարարությունը նոր պատուհան է բացում մեզ համար
Մեկնարկել է Քաջարանի թունելի շինարարությունը․ ՏԿԵՆ
ԵԱՏՄ-ն քայքայվելու է. այլ անդամ երկրներ տեսնում են՝ ինչ է անում ՌԴ-ն և ինչպես է արձագանքում ԵՄ-ն
Գերմանական Նաուբուրգ քաղաքում բացվել է Արմավիրի ծառուղի
Նաթանյահուն Էրդողանի «վրա ճնշում է գործադրում հանուն թուրք-իսրայելական դաշինքի վերածննդի՞»
20:50
Ֆինլանդիան վերացրել է միջուկային զենքի ներմուծման և պահպանման արգելքը
ՍԴ-ում շարունակվել է ԱԺ ընտրությունների արդյունքների վերաբերյալ յոթ քաղաքական ուժերի դիմումների քննությունը
ՍԴ նիստը կշարունակվի վաղը
20:30
Մեծ Բրիտանիայի ծովային գործակալությունը լցանավի վրա հարձակումից հետո բարձրացրել է Հորմուզի նեղուցում սպառնալիքի մակարդակը
20:20
Հայ շախմատիստների արդյունքները Իտալիայում անցկացված շախմատի աշխարհի 14-18 տարեկանների առաջնությունում
20:10
ԱՄՆ-ն զինում է Լիբանանին․ եռակողմ համաձայնագիր
Կիևյան կամրջի հիմնանորոգման հետ մեկտեղ կբարեկարգվի նաև համանուն փողոցը
19:50
Թողարկվել է պաշտոնական գովազդային տեսահոլովակ Ղրղզստանում կայանալիք Համաշխարհային քոչվորական խաղերի մասին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական ուղերձ է հղել Ռաիսա Մկրտչյանի մահվան կապակցությամբ
19:30
Սալահը վնասվածք է ստացել ԱԱ-2026-ում
Վարչապետն այցելել է «Կոնդ». դիտարկվել է թաղամասի քաղաքաշինական հայեցակարգի իրականացման հնարավորությունը
19:10
60 միլիոն աստղ մեկ կադրում և նոր մոլորակների որսը

Իմաստուն, տեսած մարդ եմ, չգիտեմ՝ ինչի՞ ինձ չեն առաջարկել ցուցակ մտնել

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է դուդակահար Ջիվան Գասպարյանը:

– Պարոն Գասպարյան, արդեն պատրաստ է Երևանի ավագանու ընտրությունների ՀՀԿ 195 հոգանոց ցուցակը: Մարտին Վարդազարյանի, Լևոն Իգիթյանի և մյուսների անունները կան, Ձերը դարձյալ չկա: Ձեզ չե՞ն առաջարկել, թե՞ մերժել եք:

– Երբեք չեն առաջարկել, ես էլ եմ զարմանում, բայց ինչ անեմ, հո չեմ գնալու խնդրեմ: Բայց մեր քաղաքապետը շատ լավն է, հրաշալի գործեր է անում, Ավանի թաղապետ եղած ժամանակ լավ գործեր արեց, շատ կուզեի՝ ինքը մնար և շարունակեր աշխատել: Չեմ հասկանում՝ ով է այդ ցուցակը կազմակերպողը, օրինակ՝ ես չեմ կարծում, որ այնտեղ եղած մարդիկ այնքան խելոք են, որ ես իրենց չափ խելք չունեմ, կամ չեմ կարծում, որ ես ի վիճակի չեմ ինչ-որ մի բանով քաղաքին օգտակար լինել, ես շատ-շատ ասելիքներ ունեմ, իմաստուն, տեսած մարդ եմ, ամեն ինչով էլ հասկացող մարդ եմ, բայց ինձ չեն առաջարկել:

– Իսկ որ ավագանի դառնայիք, ի՞նչ խնդիրներ էիք լուծելու քաղաքում:

– Այնքա՜ն խնդիրներ կան, որ քաղաքը միանգամից չի կարող լավանալ: Քաղաքի զարգացման համար շատ մեծ գումարներ պետք է ներդրվեն, նախկին պուլպուլակներն աշխատեին, որ մարդիկ չընկնեին բաժակներով ջուր խմեին, դա գեղեցկություն է, որն այսօր չկա: Մի խոսքով, շատ կան մանր-մունր բաներ, բայց դրանք անհնարին է լուծել, որովհետև դրանք բոլորը ծախսի հետ կապված բաներ են:

– Բայց մյուսները ավագանի դառնալով ի՞նչ հարց կարողացան լուծել, ավագանի դառնալու ցանկությունը, գայթակղությունն ինչո՞ւմ է:

– Ավագանու պարտականությունները ի՞նչ են…ավագանին քաղաքապետ չի: Օրինակ՝ եթե ես լինեի ավագանի, ես իմ առաջարկությունները կանեի՝ ինչպես իսկական հին երևանցի և տեսած մարդ, բայց քանի որ իմ անունը չկա ոչ մի բանի մեջ, դրա համար ես չեմ ուզում խառնվել, միայն կուզեի մեր քաղաքապետը մնար, որովհետև ինքը լավն է:

– Ձեր կարծիքով` ի՞նչ է արել քաղաքի համար Տարոն Մարգարյանը, որ ցանկանում եք մնա քաղաքապետ:

– Ինքը շատ բան է արել քաղաքի համար, հեռուստացույցով տեսնում ենք, որ լավ աշխատում է, երեխաների համար խաղահրապարակներ է սարքում, վերանորոգում է բակեր, կարուսելներ, այդ տղան արժանապատիվ տղա է:

– Հետընտրական զարգացումների մասին ի՞նչ կարծիք ունեք. Դուք Սերժ Սարգսյանի հանդեպ Ձեր համակրանքը երբեք չեք թաքցրել, իսկ ի՞նչ կասեք Րաֆֆի Հովհաննիսյանի հացադուլի մասին, արդյոք չե՞ք մտածել այցելել նրան կամ Ազատության հրապարակ գնալ:

– Իմիջիայլոց, ասեմ ձեզ, որ ես պոլիտիկայով չեմ զբաղվում, բայց ամեն մարդ իր խելքն ունի, ամեն մարդ իր ցանկությունները, իր գաղափարն ունի, ազատ երկիր, ազատ խոսք… Րաֆֆի Հովհաննիսյանը իրավունք ունի, պետությունը թույլ է տալիս, ինքն էլ անում է, երևի ինքը մտածում է, որ ինքը ճիշտ է, և ես իրավունք չունեմ ասելու՝ սխալ է անում կամ ճիշտ է անում, դա իր ազատությունն է, իր ցանկությունն է, ամեն մարդ մի ձևով է մտածում: Ես չեմ խառնվում պոլիտիկային, միայն մտածում եմ՝ երկրի վիճակը լավ լինի, ժողովրդի մեջ աղքատ չունենանք, թող ինչքան ուզում են հարստանան, բայց աղքատ չունենանք երկրի մեջ, որ մարդիկ հանգիստ ապրեն, խաղաղ ապրեն իրենց համար: Չեմ ասում՝ ամբողջ ժողովուրդը, աշխարհում այդպիսի բան չկա, որ բոլորը լավ ապրեն, մեկը մի քիչ վատ, մի քիչ ավելի լավ կամ չերեզչուր լավ, ուղղակի ես կուզեի, որ ժողովուրդը չնեղվի, որ ժողովրդի սիրտը չկոտրվի իրենց երկրի վրա, որ մի փոր հացի համար չթողնեն իրենց երկրից գնան: Կոմունիստների ժամանակ փողն այդքան մեծ արժեք չի ունեցել, մարդիկ իրենց աշխատավարձը ստանում էին, լավ ու վատ ապրում էին, քյասիբ և հարուստ կար, բայց ոչ այս աստիճանի, կապիտալիստական համակարգը բոլորովին այլ համակարգ է, սովետի ժամանակ բոլորովին ուրիշ էր, դրա  համար մարդիկ այն ժամանակ ապրում էին մեկը մի քիչ լավ, մեկը մի քիչ վատ, բայց աղքատ մարդ չկար, փող, հաց հավաքող չկար, իսկ հիմա չես կարողանում մի տեղ կանգնես մեքենայով, հազար հոգի մոտենում է:

– Դուք երկրի ամենամեծ խնդիրը ո՞րն եք համարում, արդյոք օլիգարխիան և տնտեսության մենաշնորհային  քաղաքականությո՞ւնը չէ:

– Դա  կախված է մարդու խելքից, մարդու տվյալներից, մարդու հնարավորություններից. օրինակ՝ մենք այսօր Մոսկվայում, Ռուսաստանում, ամեն տեղ շատ լավ տղաներ ունենք, և նրանք, կոպիտ ասած, տկլոր գնացել են մեր երկրից՝ առանց գումարների, բայց իրենց գաղափարներով, իրենց շնորհքով, իրենց խելքով այսօր դարձել են լավագույն հարուստներից  մեկը և՛ Ռուսաստանում, և՛ արտասահմանում, և՛ բոլոր երկրներում: Մարդը պետք է  ինքն աշխատասեր լինի կամ մտածի ինչ-որ բանի մասին, կարողանա իր գոյությունը պաշտպանել, ոչ ոք չի կարող մյուսի համար աշխատել, ամեն մարդ պետք է մտածի՝ ինչ անել: Օրինակ՝ արտասահմանում բժիշկը կարող է գնալ և հավաքարար աշխատել, երբ իրեն աշխատանք է պետք, նա չի մտածում, որ բժիշկ է, այսինքն՝ ավարտած մարդը, բարձրագույն կրթությամբ, եթե գործը մի տեղ չի լինում, մտնում է մյուս տեղ, եթե մյուսում չի լինում, անցնում է մյուս տեղ, ուզում է մի բանով իր ընտանիքի գոյությունը պաշտպանի: Մեզ մոտ բամբասանքներն են շատ, էդքան կուսակցություններ լցվել են իրար գլխի, խանգարում են ժողովրդին, սա է ամբողջ պատմությունը, թե չէ մի ծաղկով գարուն չի գա, ժողովրդի հոգին է աղքատացել, ժողովրդի հոգին աղքատացրել են, առաջին օրվանից, երբ ասում էին՝ ձու էլ մի կերեք, պանիր էլ մի կերեք, բայց իրենք սև իկռաներով, կոնյակներով, սիգարետներով էին ման գալիս… Ես մտածում եմ` մարդիկ խաղաղ ապրեն, ճիշտ ապրեն, խաղաղ աղբյուրի ջրի նման, թող քյասիբ ապրեն, բայց խիղճները հանգիստ ապրեն, չնեղվեն, բամբասանքներ չլինեն, խոսակցություն չլինի, հիմա ամեն մարդ մտածում է` փող, փող, փող, հիմա քյասիբն էլ փող է ուզում, միլիարդատերն էլ է փող ուզում, բայց իրենց երկուսին էլ հեչ պետք չէ այդ գումարը: Եթե մարդն ունի նորմալ քաղաքավարի պայմաններ, դրանից լավ բան աշխարհում չկա, հանգիստ գլուխը դնի բարձին քնի, սա է ճիշտը, իսկ մնացածը՝ ով ինչպես է մտածում, ես իրենց փոխարեն չեմ կարող որոշել:

– Աղքատներն ի՞նչ անեն, երբ աշխատատեղ չկա, երբ սոցիալական ծանր պայմաններ են:

– Աղքատը եթե որևէ հնարավորություն չունի, կարող է բանվորություն անել, եթե ուժը չի պատում բանվորություն անելու, ուրեմն պետք է դիմի կառավարությանը, կառավարությունը պետք է ելք գտնի, մեծահասակների, սոցիալապես անապահովների համար գոնե  էլեկտրականության, լույսի, գազի, ջրի գները վճարեն, պետք է մի բան մտածեն, բայց ես  չեմ կարծում` նրանց թիվը շատ է, որովհետև այդքան մեքենա, որ քաղաքի մեջ կա, ոչ մի քաղաքում այսքան մեքենա չկա: Սա չի նշանակում աղքատ ժողովուրդ են, չգիտեմ՝ ինչ ձևով են առել, տունն են գրավի տակ դրել կամ վարկով են առել, դրսից մեկը, որ գալիս է, ասում է՝ հետո էլ ասում եք Հայաստանում վատ են ապրում, ավտոյի տեղ չկա, կանգնեցնելու տեղ չկա, փողոցներում հնարավոր չի լինում մեքենա վարել: Մեր հայերի բնավորությունն է` սոված կմնան, բայց պետք է մեքենա վարեն:

– Հիմա նեղացա՞ծ չեք, որ ավագանու ցուցակում  Ձեզ անտարբերության մատնեցին:

– Անտարբեր են, բայց ես բանի տեղ չեմ դնում, եթե իրենք հաշվի չեն առնում` ինչ արած: Ինչ-որ մի տեղ վիրավորված եմ, նեղություն է էլի, որ մտածում ես՝ ինչն է պատճառը, չեմ հասկանում: Ընդհանրապես պետությունից ինձ բան պետք չէ, ես այն ժամանակ էլ մեքենա գնում շուկայից էի առնում, ոչ մի անգամ չեմ օգտվել, քաշքշուկներ են անում, ձգձգում են, որովհետև ամեն մարդ, որ մի փոքր պաշտոն է ունենում,  կարծում է երկիրն իրենն է, չի մտածում՝ այդ պաշտոնը տրվել է, որ բարելավեն իրենց ոլորտը, գեղեցկացնեն:

Մի քիչ որ խիղճ ունենային, այսօր այսպես չէր լինի, միանգամից քանդեցին երկիրը, քանի տարի փչացրին, մենք լույսերի մեջ նստած էինք, բայց առանց լույսի, իսկ  Վրաստանին էին տալիս կոպեկներով, այն ժամանակվանից ժողովուրդը թողեց փախավ, ժողովրդի կեսը թողեց գնաց….

– Արտագաղթը այսօր ավելի շատ է:

– Կոմունիստների  ժամանակ արտասահմանից էին բերում հայերին, որ շատանանք, հիմա ինչի՞ համար են գնում մարդիկ, ես էլ չեմ հասկանում, ուղղակի մոդա է դարձել: Ռուսաստանը աշխատանք է տալիս, գումար, քաղաքացիություն, մարդիկ էլ գնում են, այստեղ իրենց տները վարձով տալիս:

Մարդիկ գնում են, քանի որ արժանապատվությունը, մարդու իրավունքները չեն գործում:

– Ես այդպիսի պատասխանատու բան չեմ վերցնում ինձ վրա՝ ասելու օրենքի երկիր չէ: Որոշ պաշտոնյաներ չարաշահում են, դրա համար  ազատեցին  պաշտոններից,  պոլիցիայի պաշտոնյաներից էլ ազատեցին, որ իրենց ամբարտավան են պահել: Հասկանում եք, օրենք կա, բայց օրենքը կատարող… երբ քեզ նշանակում են էդ գործին, դու չպետք  է չարաշահես պաշտոնը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում