Saturday, 04 05 2024
Փրկարարները արգելափակումից դուրս են բերել ավտոմեքենաները
Ռուսաստանը հետախուզում է հայտարարել Զելենսկիի և Պորոշենկոյի նկատմամբ
Բայրամովը խոսել է Բաքվի և Երևանի միջև հարաբերությունների կարգավորման մասին
Ազատեք մեզ ձեր բզզոցից. «Անմահների գնդի» երթը հավատարմության զազրելի ծես է Կրեմլի նկատմամբ
Արարատի մարզում 2-ամյա երեխան այրվածքներով տեղափոխվել է հիվանդանոց
Հնդկաստանի դեսպանն այցելել է Հայաստանի ազգային պատկերասրահ
«Հանճար» ենք, բայց ոչ 2016-ի, ոչ 2020-ի փորձը հաշվի չառանք. ԱԺ-ի խաղը ռազմական վերլուծության տնազ էր
«Եվրատեսիլի» Իսրայելի ներկայացուցչին արգելել են դուրս գալ հյուրանոցից
Ադրբեջանը կանգնած է պատերազմի շեմին, դու ինչո՞ւ ես առաջնագիծը խաթարում
Անձրևաջրերի կուտակումներից խուսափելու նպատակով Երևանում կկառուցվեն նոր հեղեղատար համակարգեր
ՄԱԿ-ում ոչ մի հայ փախստական գրանցված չէ. Փաշինյանը շարունակում է Քոչարյանի սկսածը
Իշխանության քայքայման երկրորդ շրջանը
Պապոյանի մոտ տեղի է ունեցել քաղաքացիների ընդունելություն
Հայաստան-ԱՄՆ խմբի անդամները Վաշինգտոնում հանդիպել են Սոկոլովսկու հետ
Ֆիդանն ու Բայրամովը քննարկել են ՀՀ սահմանազատման հետ կապված հարցեր
Ինչը կպահի սփյուռքը
Ավազով լցված պարկերով փակել են պատնեշի վնասված հատվածները
Գետի մեջ ավտոմեքենաներ են արգելափակվել՝ ուղևորներով
Աշխարհահռչակ ջութակահար Սերգեյ Խաչատրյանը համերգներ կունենա Երևանում և մարզերում
Կկառուցվեն նոր հեղեղատար համակարգեր. Երևանի քաղաքապետարան
18:45
Գերմանիայում դարձյալ ռազմական տեղեկատվության արտահոսք է տեղի ունեցել
Վրաստանի նախագահը կառավարությանը մեղադրել Է երկրի ընթացքը փոխելու համար Սահմանադրության վրա հարձակման մեջ
Մոսկվան հետախուզում է հայտարարել Զելենսկու և Պորոշենկոյի նկատմամբ
Եկեղեցին պետք է քարոզի միասնություն, ոչ թե առաջնորդի ներքին հոշոտումը
Թուրքիայում տարեկան գնաճը հասել է 70%-ի
Ալիևը ցանկանում է առանց արևմուտքի հարաբերվել ՀՀ-ի հետ, մեր խնդիրն է պահպանել Գրանադայի օրակարգը
17:30
Իտալիայի ՊՆ ղեկավարը ոչ մի օգուտ չի տեսնում Ուկրաինա զինվորականներ ուղարկելու Մակրոնի խոսքերում
Իշխանությունից վնասակար մտքեր են հնչում. Բաքուն պատերազմ սկսելու ոչ մի լեգիտիմ իրավունք չունի
17:09
ԱՄԷ-ն չի համաձայնել իր տարածքը տրամադրել Իրաքին և Եմենին հարվածելու համար
Հայ-ֆրանսիական ռիսկերը Թբիլիսի-Փարիզ հռետորաբանությունում

Հայաստանում ՄԱԶԾ-ը Երևանին կտրամադրի տեխնիկական աջակցություն

Հայաստանում ՄԱԿ-ի Զարգացման ծրագիրը (ՄԱԶԾ-Հայաստան) և Երևանի քաղաքապետարանը ձեռք են բերել համաձայնություն` «Քաղաքապետերի դաշնագիր» նախաձեռնության շրջանակում Երևանին տեխնիկական աջակցություն տրամադրելու հարցի շուրջ՝ քաղաղաքի «Կայուն էներգիայի գործողությունների ծրագիրը» մշակելու և հաստատելու համար:

Հայաստանի մայրաքաղաքը Եվրոպական նախաձեռնությանը միացել է 2014թ. սեպտեմբերի 9-ին` կամավոր պարտավորություն ստանձնելով իր լիազորությունների և ազդեցության շրջանակներում մինչև 2020թ. առնվազն 20 տոկոսով կրճատել ածխածնի երկօքսիդի արտանետման ծավալը:

Երևանի քաղաքապետի հանձնարարությամբ 2015թ. տարեսկզբին ստեղծվեց հատուկ աշխատանքային խումբ, որի կազմում ընդգրկվեցին քաղաքապետարանի 16 վարչությունների պետեր, այդ թվում՝ զարգացման և ներդրումային ծրագրերի վարչությունը, ֆինանսական վարչությունը, բնապահպանության վարչությունը, կոմունալ տնտեսության և տրանսպորտի վարչությունները:

Աշխատանքային խմբի հիմնախնդիրն է հավաքել և համակարգել նախնական տվյալները, որոնք անհրաժեշտ են «Արտանետումների նախնական գույքացուցակների» և «Կայուն էներգիայի գործողությունների ծրագրի» մշակման համար (ներառյալ համապատասխան քաղաքային ենթակառուցվածքների և դրանց էներգիայի սպառման վերաբերյալ տվյալները):

6 ամսվա ընթացքում աշխատանքային խմբին հաջողվել է հավաքագրել մեծածավալ տեղեկատվություն քաղաքային տնտեսության տարբեր ոլորտների էներգիայի սպառման վերաբերյալ: Այնուամենայնիվ, հավաքագրված տվյալների համակարգումն ու մշակումը, ինչպես նաև դրանց հիման վրա «Արտանետումների նախնական գույքացուցակների» և «Կայուն էներգիայի գործողությունների ծրագրի» մշակումը պահանջում են զգալի ջանքեր՝ էներգետիկայի, տրանսպորտի, բնապահպանության և քաղաքային տնտեսության այլ ոլորտների համապատասխան փորձագետների ներգրավմամբ:

«Քաղաքապետերի դաշնագիր» նախաձեռնության պահանջներին համապատասխան «Կայուն էներգիայի գործողությունների ծրագրի» մշակումն ապահովելու համար Երևանի քաղաքապետարանը տեխնիկական աջակցություն ստանալու նպատակով դիմել է իր վաղեմի գործընկերոջը՝ Հայաստանում ՄԱԿ-ի Զարգացման ծրագրին, որի հետ քաղաքապետարանն իրականացրել է էներգախնայողությանն ուղղված մի շարք լայնածավալ նախագծեր շենքերի և բնակելի տների, ինչպես նաև արտաքին լուսավորության համակարգում:

2015 թ. սեպտեմբերի 1-ին ՄԱԶԾ-Հայաստանը պաշտոնապես հաստատել է իր պատրաստակամությունը՝ աջակցելու Երևանին «Կայուն էներգիայի գործողությունների ծրագրի» մշակման հարցում: Ակնկալվում է, որ ծրագրի մշակման համագործակցությունը կսկվի 2015 սեպտեմբերի վերջին, իսկ արդեն 2016 թվականի սկզբին ծրագրի առաջին տարբերակը կներկայացվի շահագրգիռ կողմերի քննարկմանը և Քաղաքային խորհրդի հաստատմանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում