Կերակրի աղը ինֆարկտ և սրտանոթային այլ հիվանդություններ է առաջացնում, ինչի հետևանքով 2010թ. մահացել է 2.3 մլն մարդ՝ բոլոր մահացությունների մոտավորապես 15 տոկոսը: Այս մասին է վկայում Սրտի հիվանդությունների ամերիկյան ասոցիացիայի ներկայացրած վիճակագրությունը:
Հարվարդի բժշկական դպրոցի և Հարվարդի առողջապահության բարձրագույն դպրոցի գիտնականները հաշվարկել են, որ օրական չափաբաժնում աղի չափից ավելի օգտագործումը դարձել է ավելի քան 2 մլն մահվան ելքով ինֆարկտի ու այլ սրտանոթային հիվանդությունների պատճառ:
Դա ավելի քան 10 անգամ գերազանցում է շաքարի օգտագործման հետևանքով առաջացած մահացության ցուցանիշը: Գիտնականներն այդ հանգամանքը բացատրում են նրանով, որ քաղցր ուտեստներից ու ըմպելիքներից մարդիկ կարող են հրաժարվել, մինչդեռ նատրիումի քլորիդն առկա է գրեթե ամենուր:
Համաձայն այդ հետազոտության՝ բոլոր մահացությունների 40 տոկոսը՝ կապված աղի կիրառման հետևանքով առաջացած սրտանոթային հիվանդությունների հետ, վաղաժամ են: Մահացած մարդիկ հիմնականում 69 տարեկան են կամ ավելի փոքր:
Ընդ որում՝ մահացությունների 60 տոկոսը բաժին է ընկնում տղամարդկանց, 40 տոկոսը՝ կանանց՝ հաղորդում է Medlinks.ru-ն:
Սրտի հիվանդությունների ամերիկյան ասոցիացիան կոչ է անում օրական օգտագործել 1.5 մգ-ից ոչ ավելի աղ:







































