Մեքսիկայում, որը քաղցր ըմպելիքների օգտագործման մակարդակով զբաղեցնում է առաջին տեղերից մեկը, մեկ միլիոն մեծահասակների շրջանում գրանցվել է 318 մահացության դեպք՝ կապված այդ ըմպելիքի օգտագործման հետ: Հակադիր բևեռում է Ճապոնիան, որտեղ քաղցր ըմպելիքներ շատ քիչ են օգտագործում:
Գազավորված ըմպելիքը, սպորտային կոկտեյլները և մրգային հյութերը, որոնք շաքարավազ են պարունակում, կարող են կապված լինել ամբողջ աշխարհում տարեկան 180 հազար մահացության դեպքերի հետ: Այս մասին հաղորդում են ամերիկացի գիտնականները:







































