Thursday, 02 05 2024
Կիրանցում կսկսենք չվիճարկվող հատվածի սահմանազատումը. մյուս կետերում լուծումներ կփնտրենք. Փաշինյան
Ֆորպոստ լինել-չլինելու ընտրության բանաձևից դուրս գալն է մեր խնդիրը. Նիկոլ Փաշինյան
Զինվորի վրա անհամաչափ բեռներ ենք դրել. սա ֆորպոստի տրամաբանությունն է. Փաշինյան
Այո, մենք փոխվում ենք. չփոխվել նշանակում է երկիրը տանել ստույգ կործանման. Նիկոլ Փաշինյան
Ես ամենևին չեմ մոռացել 2020-ի պատերազմից հետո հնչած մեղադրանքները. այս գործընթացը դրանց արձագանքն է
Առանց Ալմաթիի հռչակագրի՝ խաղաղության պայմանագիր դժվար է պատկերացնել. Փաշինյան
Վրաստանում «ռուսական օրենքը» ուժի մեջ է մտնում՝ չնայած խիստ դիմադրությանը
Հիմա մենք սահմանազատման պրակտիկա ենք ձևակերպում, որը ներկայացնելու ենք խորհրդարանի հաստատմանը
Բաքուն նոր պայման է դրել. խաղաղություն՝ առանց միջնորդների
Մեր դիրքերի լեգիտիմությունն է երաշխիքը, որ Ադրբեջանը նոր պահանջներ չի ներկայացնի. Փաշինյան
Սահմանազատման գործընթացում կառավարության խնդիրը եղել է ներդնել ամբողջ սահմանագծով լեգիտիմ հիմքի վրա սահմանի վերականգնումն ապահովող բանաձև. Փաշինյան
«Լեքսուս»-ը շրջվել է․ այն անչափահաս է վարել, ընտանիքի 4 անդամ հիվանդանոցում է
23:00
ՌԴ դեմ ԱՄՆ-ի նոր պատժամիջոցների ցանկում են ընկերություններ Թուրքիայից և Ադրբեջանից
Գործարկվել է Երևանի կենդանաբանական այգի տանող անվճար երթուղին
Ուկրաինայի Գերագույն Ռադայի փոխնախագահն «ականազերծո՞ղ է»
2018-ից ի վեր Աշխատանքային օրենսգրքի գրեթե կեսը փոխվել է. համալիր լուծումների ենք ձգտում
Լևոն Քոչարյանը պետք է ներողություն հայցի, այլապես նշանակում է՝ ինքը համաձայն է տեղի ունեցածի հետ
Վրաստանի խորհրդարանը 2-րդ ընթերցմամբ ընդունել է «օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրինագիծը
Հունաստանի ԱԳՆ-ն ընդգծում է հայ-ադրբեջանական սահմանին էսկալացիայից խուսափելու կարևորությունը
Մասիսում վիճաբանությունը վերածվել է ծեծկռտուքի․ կան վիրավորներ
Պատահաբար մահացու կրակել է Արցախի նախագահի պարգևատրած ատրճանակով
Ղազախական հարթակը մերժելու հիմքեր այլևս չկան. գործընթացը սինքրոնիզացված է ԱՄՆ-ի հետ
Ինչ է սովորեցնելու Իրանը Հայաստանին. ու՞ր են տապալման պատասխանատուները
20:50
Բաքուն, Աստանան և Տաշքենդը համագործակցության հուշագիր են ստորագրել
Ադրբեջանի պաշտպանության նախարարն ուսումնամարզական հավաք է հայտարարել
Լևոն Քոչարյանի օգնական Արթուր Սուքոյանը ձերբակալվել է
Կոթի գյուղում 2 դիրք հանձնելու մասին տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը. ՊՆ
20:10
Վարշավայում անհայտ անձինք Մոլոտովի կոկտեյլ են նետել սինագոգի շենքի վրա
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Գործարկվել են մայրաքաղաքի շատրվանները

«Այս պահին «Բարգավաճ Հայաստանը» կոալիցիայում տեղ չունի»

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է ԲՀԿ խմբակցության անդամ Մարտուն Գրիգորյանը:

– Պարոն Գրիգորյան, ինչպե՞ս եք վերաբերվում Րաֆֆի Հովհաննիսյանի ու Սերժ Սարգսյանի «նամակագրությանը»: Ս. Սարգսյանը նրան երեկ պատասխանեց, թե կարող են քննարկել նրա առաջարկությունները:

– Նորմալ եմ վերաբերվում: Արդեն իրենք պետք է որոշեն: Եթե Ր. Հովհաննիսյանը պաշտոններ ստանալու ցանկություն է հայտնել, իսկ Ս. Սարգսյանն էլ հայտարարել է, որ նա հացադուլը թողնի և նստեն-խոսեն, ուրեմն իրենք պետք է որոշեն:

– Ձեր կարծիքով Ր. Հովհաննիսյանի կողմից թվարկած պաշտոններում իր առաջարկած մարդկանց նշանակելու մասին հայտարարությունը կոալիցիա մտնելու առաջարկությո՞ւն է, թեև ինքը հայտարարում է, որ այդպես չէ:

– Եթե պաշտոններ են ուզում, չգիտեմ, թե ինչպես կարելի է դա մեկնաբանել, եթե ոչ կոալիցիա: Եթե համատեղ կառավարում են ուզում, դա, մեծ հաշվով, նույն բանն է: Ամեն դեպքում նորմալ եմ վերաբերվում: Խնդիրները հաշտ ու համերաշխ կարգավորելը մեր ժողովրդի շահերից է բխում, լարումներն ու բախումները ոչ մեկին էլ ձեռնտու չեն: Եթե կարող են միմյանց հետ բանակցությունների արդյունքում ընդհանուր եզրահանգման գալ` շատ ավելի լավ:

– Այդ դեպքում ԲՀԿ-ում մտահոգություն չկա՞, որ «Ժառանգությունը» կզբաղեցնի իր տեղը:

– ԲՀԿ-ի կոալիցիա կազմելու մասին բազմիցս խոսվել է թե ընտրություններից առաջ, թե հետո: Այդ հարցերը քննարկվել ու շահարկվել են, և մինչև օրս իրականություն չեն դարձել: Իսկ ինչ մնում է ԲՀԿ-ի տեղը գրավելուն, նման բան չի կարող լինել: ԲՀԿ-ն իր ուրույն տեղն ունի, երկրորդ քաղաքական ուժն է, և «Ժառանգությունը» չի կարող ԲՀԿ-ի տեղը գրավել:

– Ես նկատի ունեմ ոչ թե քաղաքական դաշտում, այլ կոալիցիայում:

– Կոալիցիա կազմելու դեպքում ամեն մեկն իր տեղն ունի, բայց այս պարագայում ԲՀԿ-ն կոալիցիա կազմելու որևէ հայտարարություն կամ ցանկություն չի հայտնել: Այս պահին ԲՀԿ-ն կոալիցիայում տեղ չունի և այդպիսով չի կարող մտահոգություն ունենալ, թե «Ժառանգությունը» կարող է իր տեղը գրավել:

– Ի՞նչ է նշանակում, թե ԲՀԿ-ն կոալիցիայում տեղ չունի:

– ԱԺ ընտրություններից 10 ամիս է անցել, ԲՀԿ-ն եթե ցանկություն ունենար, իմ կարծիքով, կոալիցիա կազմած կլիներ: Եթե մինչ օրս չի կազմել, ուրեմն խնդիրներ կան, ցանկություն չկար:

– Իսկ միգուցե ԲՀԿ-ն ուզում է կոալիցիա մտնել, բայց այս անգամ էլ Սերժ Սարգսյանը չի ուզում: Չէ՞ որ նախագահական ընտրություններին ԲՀԿ-ն չպաշտպանեց նրա թեկնածությունը:

– Եթե ցանկություն ունենար, իմ գնահատմամբ, կոալիցիա կկազմեր: Եթե կոալիցիա չի եղել, ուրեմն ԲՀԿ-ն ցանկություն չի հայտնել:

– Նույնիսկ Ս. Սարգսյանին չպաշտպանելու պարագայում ԲՀԿ-ն եթե ցանկանար, կարո՞ղ էր կոալիցիա մտնել:

– Իհարկե, եթե ցանկություն ունենար, կարող էին միասին ծրագրեր կազմել և աշխատել թե խորհրդարանում, թե կառավարությունում:

– Բայց Ս. Սարգսյանը ԲՀԿ-ին կոալիցիա հրավիրե՞լ է, որ կուսակցությունն էլ չի ցանկացել:

– Ես նման տեղեկատվության չեմ տիրապետում: Հարցրեք ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանին:

– Իսկ չե՞ք կարծում, որ ոչ ընդդիմություն, ոչ իշխանություն լինելովª ԲՀԿ-ն կարող է հայտնվել քաղաքական լուսանցքում:

 – Այս ընթացքում շատերն են այդ մասին խոսում և արհեստական կամ պատվերով նման կանխագուշակումներ անում, բայց, մեծ հաշվով, մենք ակտիվ աշխատում ենք: Պարոն Ծառուկյանի հանձնարարությամբ մոտ մեկ շաբաթ է, շրջում ենք մարզերով, ԲՀԿ-ի պատգամավորներով ժողովրդի հետ հանդիպումներ ենք ունենում: Եվ այդ հանդիպումներին միջանցքում մնալու մասին բացարձակ նշույլ չկա: Ես եղել եմ Տավուշի, Արարատի մարզերում, այս պահին Կոտայքի մարզում ենք հանդիպումներ ունենում, ակտիվ աշխատանքներ ենք տանում: Եսª որպես ԱԺ գյուղատնտեսական հարցերով հանձնաժողովի նախագահ, մի քանի օր առաջ հանձնաժողովի անդամների հետ միասին Արարատի մարզ էի այցելել կարտոֆիլի և այլ բույսերի մշակմանը վնասող ցեցի հետ կապված խնդիրներին ծանոթանալու և դրանց լուծում գտնելու համար:

– Մարզային այցելություններն անում եք Գագիկ Ծառուկյանի այն հայտարարությա՞ն արդյունքում, թե «մեզ փուչիկ բռնող երիտասարդներ պետք չեն, գնացեք սահմանամերձ գյուղեր»: Ինչ-որ նախընտրական ակտիվություն է ձեր մոտ նկատվում, թեև համապետական ընտրություններ չկան:

– Դա հանձնարարված է նաև ԲՀԿ երիտասարդական թևին: Թե պատգամավորները, թե կուսակցության տարածքային կառույցներն ու երիտասարդները ակտիվ աշխատում են, ժողովրդի հետ են: Գարնանացանը սկսվել է, և որտեղ ինչ խնդիր կա, փորձում ենք լուծումներ գտնել: ԲՀԿ-ն  ընտրությունից ընտրություն ակտիվացող կուսակցություն չէ,  միշտ է ակտիվ աշխատել: Իհարկե, դա բոլորի համար է զարմանալի, տպավորությունն այնպես է, որ ընտրությունների ենք պատրաստվում, բայց ԲՀԿ-ի մոտ սկզբունք կա, որ ընտրությունների հաջորդ օրվանից նախապատրաստվում է մյուս ընտրություններին: Ժողովուրդը մեզ ընտրել ու վստահություն է տվել, ու մենք ամեն րոպե պետք է լինենք նրա կողքին և նրա վստահությունը բարձր պահենք:

– Թեև վերջին տարիներին իշխանությունները փորձում էին Գյումրիում բնակարանաշինության խնդիրները լուծել, Սերժ Սարգսյանն այնտեղ պարտվեց: Գյումրիում նման դժգոհության առկայությունը, Ձեր կարծիքով, ինչի՞ արդյունք է:

– Դժգոհություններ բոլոր տեղերում էլ կան: Այս օրերին բոլոր մարզերով շրջում ենք, հանդիպում ենք բազմաթիվ դժգոհությունների, տարբեր տեսակի խնդիրներ կան: Կոնկրետ Գյումրիում անօթևանության հետ կապված բավականին ծրագրեր են իրականացվել, բավականին լուրջ բնակարանաշինություն է արվել: Բայց, իմ կարծիքով, պարտության պատճառներից մեկը դրանք ներկայացնելը կամ ընտրությունները ոչ ճիշտ կազմակերպելն ու մատուցելն է:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում