Պալերմոյի վճռաբեկ դատարանը Իտալիայի նախկին վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնիի մտերիմ ընկերջը՝ սենատոր Մարչելլո Դել՛Ուտրիին, երկուշաբթի դատապարտել է յոթ տարվա ազատազրկման՝ նրան մեղադրելով մաֆիոզ գործունեությանը մասնակցելու մեջ: Այս մասին հաղորդում են տեղի լրատվամիջոցները:
Դատարանը ամբողջությամբ համաձայնել է գլխավոր դատախազի հետ, որը պահանջել էր նրան դատապարտել 7 տարվա ազատազրկման: Դատախազությունը հատկապես նշում է, որ Դել՛Ուտրին սերտ հարաբերություններ է ունեցել սիցիլիական մաֆիայի պարագլուխներ Ֆիլիպպո ու Ջուզեպպե Գրավիանոների հետ, որոնք պատասխանատվություն են կրում մի շարք դաժան և արյունալի հանցագործությունների համար:
Այս գործի հետաքննությունը սկսվել է 17տարի առաջ, և հաստատվել է, որ Դել՛Ուիտրին դեռ 1960-ական թթ. սերտ հարաբերություններ է ունեցել «Կոզա Նոստրա»-ի պարագլուխների հետ:








































