Ուժեղ ձյունը Վաշինգտոնում և հարակից նահանգներում էլեկտրաէներգիայի անջատման, ճանապարհային խցանումների, ներքին չվերթների հետաձգման պատճառ է դարձել՝ ի զարմանս բնակիչների, ովքեր չեն հիշում, թե մայրաքաղաքում մարտի վերջին երբ է վերջին անգամ այսպիսի եղանակ գրանցվել:
Մայրաքաղաքի Կոլումբիայի շրջանի, Մերիլենդ և Վիրջինիա նահանգների իշխանությունները կոչ են անում բնակիչներին ավտոմեքենաների ղեկին չնստել: Ձյունը շարունակվում է տեղալ, կոմունալ ծառայություները չեն հասցնում այն մաքրել, արդյունքում ճանապարհների խցանումներ են առաջանում: Նմանատիպ իրավիճակ է ԱՄՆ-ի ամբողջ արևելյան ափին:
Երկու օրվա ընթացքում 850 չվերթներ են հետաձգվել: Հազարավոր մարդիկ կրկին առանց էլեկտրաէներգիայի են մնացել: Էլեկտրական լարերն ԱՄՆ-ում կտրվում են ձյան ծանրության տակ: Դպրոցները երկուշաբթի օրը չեն բացվել:










































