Հարավկորեացի ուսանողուհին, ով սովորում է Կալկաթայի ուսումնական հաստատություններից մեկում, այսօր առավոտյան բռնաբարվել է ավտոբուսի մեջ:
Ոստիկանությունը 23-ամյա կորեուհուց հայտարարություն ստանալուց հետո ձերբակալել է նրա հետ ավտոբուսում գտնված տղամարդկանց խմբին:
Աղջիկը ճանաչել է բռնաբարողին, նա ձերբակալված է:
Ավելի վաղ շվեյցարուհի մի զբոսաշրջիկ, ով Թաջ Մահալ էր ուղևորվում, բռնաբարվել էր ամուսնու աչքի առջև:
Անցած շաբաթ Հնդկաստանի խորհրդարանի երկու պալատներն էլ ընդունել են բռնաբարության համար պատիժների խստացման մասին օրենքը։ Այժմ հանցագործներին մահապատիժ է սպառնում:









































