Կիպրոսի բանկերի մեծամասնությունը կբացվի մարտի 26-ին: Այս մասին, ինչպես նշում է երկրի տեղեկատվական գործակալություններից մեկը, տեղեկացրել է Կիպրոսի ԿԲ-ն:
Խնդիրներ ունեցող երկու բանկերը՝ Կիպրոսի բանկը և Կիպրոսի ազգային բանկը, կբացվեն մարտի 28-ին։ Այդ ժամանակահատվածում նրանք պետք է կարգի բերեն իրենց համակարգչային ծրագրերը: Այսօր Բրյուսելում Կիպրոսի համար ընդունված հակաճգնաժամային ծրագրի համաձայն՝ ԿԱԲ-ն ենթակա է լուծարման, սակայն դրանից առաջ նրա «լավ» ակտիվները պետք է փոխանցվեն Կիպրոսի բանկին:










































