Վրացական իշխանությունները բաց են թողել մարտի 20-ին ձերբակալված թուրքական «Այդար» նավը: Այս մասին РИА Новости-ին երկուշաբթի օրը տեղեկացրել է Աբխազական ծովագնացության իրազեկ աղբյուրը:
«Այդար» նավը, որը Աբխազիայից շարժվում էր դեպի թուրքական Տրապիզոն նավահանգիստ, ձերբակալվել էր Սև ծովի չեզոք ջրերում: Ձկան ալյուրով և յուղով բեռնված նավը տեղափոխվել է վրացական Փոթի նավահանգիստ: Ձերբակալվել են նաև անձնակազմի ինը անդամներ, որոնցից երկուսը՝ Ռուսաստանի, երկուսը՝ Ուկրաինայի, մնացածը Ադրբեջանի քաղաքացիներ են:
«Ուժեղ փոթորկի պատճառով նավը դեռ Փոթիում է գտնվում, սակայն եղանակի բարելավումից հետո այն կլքի վրացական տարածքային ջրերը և կշարժվի դեպի Տրապիզոն»,- ասել է գործակալության աղբյուը: Նա նշել է նաև, որ անձնակազմի բոլոր անդամներն ազատ են արձակվել:
Աբխազիայի նախագահն ուրբաթ օրը նավի ձերբակալությունը «ծովահենություն» էր անվանել:







































