Apple ընկերությունը ձեռք է բերել WifiSLAM կալիֆոռնիական սթարթափը՝ հաղորդում է The Wall Street Journal-ը: Գործարքն արժե շուրջ 20 միլիոն դոլար: Ընկերությունը հաստատել է գնման փաստը, սակայն մանրամասներ չի ներկայացրել:
Հաղորդվում է, որ WiFiSlam-ը մշակում է հավելված, որը Wi-Fi ազդանշանի օգնությամբ հնարավորություն կտա տարածքի ներսում հայտնաբերել կորած iPhone-ը: Արտադրանքը թույլ է տալիս տանը կամ բնակարանում կորած սմարթֆոնը հայտնաբերել մինչև 2.5մ հստակությամբ Wi-Fi ազդանշանի միջոցով:
Պարբերականը նշում է, որ WiFiSlam-ը կարող է ուժեղացնել ընկերության դիրքերը նավիգացիայի և քարտեզագրության ոլորտում:
Apple-ի ղեկավար Թիմ Կուկն իր հերթին ընդգծել է, որ ընկերությունն արդեն բազմաթիվ փոփոխություններ է կատարել սեփական առցանց քարտեզագրությունում և խոստացել է հետագայում ևս բարելավել իր մշակումը:










































