Հետաքննությունների դաշնային բյուրոյի ներկայացուցիչը հերքել է ռուս միլիարդատեր Ռոման Աբրամովիչի ձերբակալության մասին լուրը: Այս տեղեկությունը հերքվել է նաև Աբրմովիչի ներկայացուցիչ Ջոն Մաննը, հաղորդում է RIA Novosti-ն:
«Դա չի համապատասխանում իրականությանը»,- հայտարարել է Ջոն Մանը:
Նյու Յորքում Ռուսաստանի գլխավոր հյուպատոսության աշխատակիցները մտադիր են ստուգել ռուս գործարարի ձերբակալության վերաբերյալ տեղեկատվությունը:
«Իհարկե, մենք պատրաստվում ենք ստուգել սա, ինչպես Ռուսաստանի քաղաքացիներին վերաբերող ցանկացած տեղեկատվություն»,- ասել է ՌԴ գլխավոր հյուպատոսության աշխատակիցը:
Նշենք, որ ավելի վաղ ԶԼՄ-երում տեղեկատվություն էր տարածվել առ այն, որ ԱՄՆ-ում Հետախուզության դաշնային բյուրոյի աշխատակիցները ձերբակալել են ռուս գործարար Ռոման Աբրամովիչին: