Երկուշաբթի Վրաստանի խորհրդարանը երրորդ ընթերցմամբ ընդունել է սահմանադրական ուղղումներ խորհրդարանն արձակելու դեպքում նախագահի՝ նախարարների կաբինետը միանձնյա նշանակելու իրավունքի սահմանափակման մասին:
Ինչպես հաղորդում է RIA Novosti-ն, ուղղումների ընդունման օգտին քվեարկել է 114 պատգամավոր: Վրաստանի խորհրդարանն, ընդհանուր առմամբ, ունի 150 պատգամավոր, սակայն ներկա պահին պատգամավորական երեք աթոռ թափուր են:
Ուղղումների համաձայն՝ նախագահը չի կարող ինքնուրույն նշանակել նախարարների կաբինետ խորհրդարանը ցրելուց հետո, որը երեք անգամ անվստահություն է հայտնել երկրի ղեկավարի կողմից ներկայացված կառավարությանը: Դրա հետ մեկտեղ պահպանվելու է նախարարների նախկին կաբինետը՝ վարչապետի գլխավորությամբ: Փոփոխությունները ենթադրում են արգելք դնել մայիսին՝ նախագահական ընտրություններից առաջ խորհրդարանն արձակելու վրա մինչև նորընտիր նախագահի երդմնակալության արարողությունը:
Փոփոխություններն ուժի մեջ կմտնեն այն բանից հետո, երբ փաստաթուղթը կստորագրի Վրաստանի նախագահը:










































