Wednesday, 01 07 2026
Փաշինյանի դիրքորոշումը Իսրայելի որոշման հարցում ճիշտ է. Ցեղասպանությունը փաստ է՝ անկախ ճանաչումից
Ճգնաժամից՝ մերձեցում․ Ռուսաստանն ու Ադրբեջանը լուծում են վիճահարույց խնդիրները
Հայաստանում «երկիշխանությո՞ւն» է ծրագրվում
Բացահայտվել է կեղծ ալկոհոլային խմիչք ու ավելի քան 12 հազար տուփ առանց դրոշմանիշ ծխախոտ
Կասեցվել է Երևանում գործող հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը
Նոր Կյանք բնակավայրի տներից մեկի տանիքում hրդեհ է բռնկվել
Մեծավանում կասեցվել է պանրի արտադրամասի գործունեությունը
Երևանում ուժեղացվում է շինարարական փոշու վերահսկողությունը
Համբարձում Մաթևոսյանը Սեուլում ներկայացրել է Հայաստանի տեսլականը՝ որպես COP17-ը հյուրընկալող երկիր
00:02
Իրանը պատրաստ է պատերազմի․ Ղալիբաֆ
Ավտովթար՝ Արարատում․ 9 վիրավորից 2-ն անչափահաս են
Աննա Վարդապետյանն ընդունել է Լիտվայի գլխավոր դատախազին
Ակունք համայնքը հրավիրում է աճուրդի, որը տեղի կունենա օգոստոսի 17-ին
Հայաստանի և Էստոնիայի դատախազությունները կխորացնեն համագործակցությունը. Աննա Վարդապետյանն ընդունել է Աստրիդ Ասիին
Հայաստանի գլխավոր դատախազն ընդունել է Լատվիայի գործընկերոջը
Հայ հաշտարարները միջազգային որակավորում կստանան
Պետգույքի կոմիտեն ներկայացրել է առաջիկայում կայանալիք էլեկտրոնային աճուրդների ցանկը
ՀՀ ԱԳ փոխնախարարը մասնակցել է «Շրջակա միջավայրի վրա ազդող հանցագործությունները․ վտանգներ կայուն զարգացման համար» խորագրով բարձրաստիճան կլոր սեղանին
Երկու տարվա ընթացքում ՀՀ-ում իրականացվել են համայնքային ծառայությունների բարելավմանն ուղղված 35 ծրագրեր
Կասեցվել է «Գանձակ կաթ» ապրանքանիշի «Պանիր Լոռի»-ի արտադրությունը
Մարդու իրավունքների պաշտպանն ընդունել է Էստոնիայի գլխավոր դատախազին
Անտառային հրդեհների դեմ պայքարի համար Թուրքիա կժամանի երկու ռուսական ինքնաթիռ
Իսրայելի վարչապետն ու պաշտպանության նախարարն այցելել են Լիբանանի անվտանգության գոտի
22:24
Մեծ Բրիտանիան կհատկացնի ավելի քան 5 միլիարդ ֆունտ ստեռլինգ զինված ուժերում անօդաչու սարքեր ներդնելու համար
Սյունիքում փրկարարները փրկել են Կարմիր գրքում գրանցված հազվագյուտ թռչնատեսակի
22:21
Թրամփը Կոնգրեսին կոչ է արել սահմանափակել ծննդյան հիմքով քաղաքացիության իրավունքը
«Ձեր աշխատանքը մարդկանց համար ամենազգայուն պահերին դառնում է հենարան». Տիգրան Ավինյան
Վրաստանի ՆԳ նախարարն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
22:00
ԱՄՆ մուտքի վիզա, դեմքի սկանավորում․ աշխարհ, որտեղ AI-ը հետևում է մեզ
21:50
ԱՄՆ-ում ևս վտանգավոր շոգի ալիք է սկսվել

Րաֆֆի Հովհաննիսյանը չպետք է ենթարկվի Սերժ Սարգսյանի նախապայմաններին. Անդրիաս Ղուկասյան

Սերժ Սարգսյանը նախապայման է դնում Րաֆֆի Հովհաննիսյանի առջև, ինչն անբարոյականություն է: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց ՀՀ նախագահի նախկին թեկնածու, իրավաբան, քաղաքագետ, «Ռադիո Հայ» ՍՊԸ տնօրեն Անդրիաս Ղուկասյանը՝ անդրադառնալով ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի՝ «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ, նախագահական ընտրություններում ըստ պաշտոնական տվյալների երկրորդ տեղը զբաղեցրած Րաֆֆի Հովհաննիսյանին ուղղված հրապարակային նամակին:

Անդրիաս Ղուկասյանի կարծիքով՝ Սերժ Սարգսյանը նախապայման է դնում Րաֆֆի Հովհաննիսյանի առջև՝ պահանջելով կասեցնել հացադուլը, որից հետո միայն նա պատրաստ կլինի բանակցությունների: Ըստ նրա՝ նման գործելակերպն անհարգալից վերաբերմունք է Րաֆֆի Հովհաննիսյանի նկատմամբ:

«Րաֆֆի Հովհաննիսյանը հացադուլ է հայտարարել, պահանջ է ներկայացրել, բնական է, որ անկախ նրանից՝ դա ինչ պահանջ է, պետք է հարգանքով վերաբերվել դրան, եթե ուզում է, որ իր հետ իսկապես բանակցեն: Հացադուլի մեջ գտնվող մարդու առջև նախապայմաններ դնելը անբարոյականություն է: Այդպիսի բան առհասարակ որևէ պետության պրակտիկայում գոյություն չունի. Սերժ Սարգսյանը նորարարություն է մտցնում»,- նշեց Անդրիաս Ղուկասյանը՝ հավելելով, որ Րաֆֆի Հովհաննիսյանը չի կարող համաձայնվել այդ նախապայմանին: Անդրիաս Ղուկասյանը Րաֆֆի Հովհաննիսյանին խորհուրդ կտար չենթարկվել նախապայմաններին:

Հիշեցնենք, որ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր պատասխանել է Րաֆֆի Հովհաննիսյանի՝ օրերս Ազատության հրապարակից հղված նամակին:

Նամակում Սերժ Սարգսյանը հորդորում-խնդրում է Րաֆֆի Հովհաննիսյանին դադարեցնել հացադուլը, մեկ-երկու օր կազդուրվել, որից հետո միասին՝ թուղթ ու գրիչով, հանգիստ, առանց շոուների սկսեն աշխատել: «Լուրջ աշխատել՝ անգամ հիմք ընդունելով հենց Ձեր կողմից առաջարկված, այս պահին թեկուզև շատ հում, շարադրանքը»,- ասված էր նամակում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում