BoxingScene-ը տեղեկացնում է, որ առաջին միջին քաշային կարգում ուժեղագույն բռնցքամարտիկներից մեկը՝ Վանես Մարտիրոսյանը (32-0-1), միջնամատի կոտրվածք է ստացել:
Հիշեցնենք, որ ապրիլին Չինաստանի Մակաո քաղաքում կայանալիք բռնցքամարտի երեկոյի ժամանակ Վանեսը մենամարտելու էր միջին քաշային կարգում WBO վարկածով աշխարհի չեմպիոնի կոչման հավակնորդ Խավյեր Մասիելի (25-2) դեմ, սակայն մենամարտը հետաձգվել է:
Հիշեցնենք, որ Վանեսն իր վերջին մենամարտն անցկացրեց 2012թ. նոյեմբերին՝ Էրիսլանդի Լարայի (17-1-2) դեմ: Մենամարտն ավարտվեց ոչ-ոքի:









































