Ավստրալիա ուղևորվող 95 անօրինական ներգաղթյալների նավը խորտակվել է Սուրբծննդյան կղզու մոտ: Այս մասին հաղորդում է ABC-ն՝ վկայակոչելով Ավստրալիայի արտակարգ իրավիճակների ծովային վարչությանը:
Նավը շրջվել է կղզու ափից 26 կմ հյուսիս-արևմուտք: Նավում գտնվող մարդկանց քաղաքացիությունը հայտնի չէ:
Հաղորդվում է, որ վթարի հետևանքով զոհվել է երկու մարդ, ավելի քան 90 մարդ տեղափոխվել է պատահարի շրջանում գտնվող Ավստրալիայի ափային պահպանության նավ:
Վերջին տվյալներով՝ Ocean Protector ավստրալական նավը ժամանել է Սուրբծննդյան կղզու նավահանգիստ:











































