Կիպրոսի նախագահ Նիկոս Անաստասիադիսը ԵՄ ղեկավարների հանդիպմանը հայտարարել է հրաժարական ներկայացնելու մասին, եթե Եվրամիությունը շարունակի պնդել, որ Կիպրոսի բանկը պետք է իր վրա վերցնի ԵԿԲ-ի առաջ ստանձնած 9 մլրդ եվրո վարկի պատասխանատվությունը: Այս մասին հաղորդդում է ITAR-TASS-ը,
Ինչպես հաղորդում է կիպրական «Սիգմա» հեռուստաալիքը, այս մասին նա հայտնել է կղզային պետության խորհրդարանի խոսնակի հետ հեռախոսազրույցում:
«Դուք ուզում եք, որ ես հրաժարակա՞ն տամ: Եթե դա այն է, ինչ դուք ցանկանում եք, ապա ասեք ինձ այդ մասին»,- հարցրել է Անաստասիադիսը Բրյուսելում իր զրուցակիցներին:
Կիպրոսի նախագահը երեկվանից գտնվում է Բրյուսելում, որտեղ «ծանր» բանակցություններ է վարում ազգային հակաճգնաժամային ծրագրի շուրջ:
Միջազգային վարկատուների հետ համաձայնագրից է կախված ԵՄ-ի ու ԱՄՀ-ի կողմից Կիպրոսին 10 մլրդ եվրո հատկացնելու հարցը:







































