Կիրակի Կիպրոսի բոլոր բանկերը սահմանափակել են բանկոմատներից կանխիկ գումարի ստացումը: Այն օրական չպետք է գերազանցի 100 եվրոն: Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով կառավարության իր աղբյուրը:
Հինգշաբթի Cyprus Popular Bank-ը հայտարարել էր, որ կանխիկ գումարի բարձր պահանջարկի պատճառով սահմանափակումներ է մտցնում բանկոմատներից գումար հանելու վրա, որը կկազմի օրական 260 եվրո:
Կիպրոսին սպառնում է չվերահսկվող դեֆոլտ, եթե չկնքվի վարկային համաձայնագիր: Եվրախումբը զգուշացրել է, որ կդադարեցնի արտահերթ ֆինանսական օգնությունը, եթե Կիպրոսը մինչև մարտի 25-ը չհայթայթի 5.8 միլիարդ եվրո: Կիպրոսի բանկերը չեն աշխատում մարտի 15-ից, երբ Եվրախումբը պահանջեց դեպոզիտների համար ներմուծել մեկանգամյա հարկ: Խորհրդարանը հրաժարվել է դրանից՝ ընդունելով բանկերի վերականգնման մի շարք օրենքներ՝ Համերաշխության ազգային ֆոնդի ստեղծում, բանկային մի շարք գործողությունների սահմանափակում:






































