Sunday, 12 05 2024
Ֆրանսիայի «չնկատված» արձագանքը
Ադրբեջանում ևս մեկ երկրաշարժ է տեղի ունեցել
Թբիլիսիում մեծամասշտաբ բողոքի ակցիա է ընթանում
Լեփ-լեցուն դահլիճներ ու աննկարագրելի զգացողություններ. «Ժիզել»-ը գերեց բոլորի սրտերը
Վահագն Խաչատուրյանը հանդիպել է Գլենդելի քաղաքապետ Էլեն Ասատրյանին
Մեկնարկեց «Եվրատեսիլ 2024»-ի եզրափակիչը. «Լադանիվա»-ն ելույթ կունենա 19 համարի ներքո. ՈւՂԻՂ
Խոշոր ավտովթար՝ Երևան-Սևան ավտոճանապարհին. կան վիրավորներ
ՀՀ ՊՆ-ն կոչ է անում զերծ մնալ ԶՈւ հեղինակությանը վնասելու գործելաոճից
ՄԻՊ-ը հորդորում է զերծ մնալ ոչ ամբողջական տեղեկություններ հրապարակելուց
Ո՞վ է ԼՂՀ պետական-քաղաքական կյանքի ստագնացիայի եւ հաջորդած դեգրադացիայի ռեժիսորը
Անկարան կարծում է, որ Թուրքիան և Հունաստանը պետք է ինքնուրույն լուծեն իրենց խնդիրները
Նրանց նպատակն է ձևավորել խամաճիկային իշխանություն և ավելի հարստանալ
«Եվրոպացիները գնում են վա-բանկ»․ Պեսկով
Մանիպուլյացիա է, թե հայրենիք են պաշտպանում. պետք է պարզ ասեն, որ շարժման իմաստը իշխանափոխությունն է
Միրզոյան-Բայրամով հանդիպումն ավարվեց, կեցցե՞ նոր հանդիպումը
Վարչապետը Ջրառատում ներկա է գտնվել Սիմոն Մարտիրոսյանի անվան ծանրամարտի մարզադպրոցի բացման արարողությանը
Երևանում բախվել են ավտոմեքենաներ և թիվ 44 երթուղին սպասարկող ավտոբուսը
6-7 բալ ուժգնությամբ երկրաշարժ՝ Ադրբեջանում
Ադրբեջանը հիմնահատակ ոչնչացրել է Բերձորի Սուրբ Համբարձում եկեղեցին
Նիկոլ Փաշինյանն այցելել է Արևիկ բնակավայրում գործող նորակառույց մոդուլային մանկապարտեզ
19:30
Նիդեռլանդների ներկայացուցիչը եզրափակիչ փուլից ժամեր առաջ հեռացվել է Եվրատեսիլ մրցույթից
Հայաստանը հայտարարվել է «Ամերիկյան երկրների մրցունակության փոխանակում» ծրագրի հյուրընկալող երկիր
19:00
Լոնդոնի բորսայում Brent նավթի գնի աճը դանդաղել է, այն մեկ բարելի դիմաց կազմում է 83,97 դոլար
Վլադիմիր Պուտինը հաստատել է կառավարության նոր կառուցվածքը
Ինչպե՞ս «Եվրատեսիլ-2024-ի» եզրափակչում քվեարկել «Լադանիվա» խմբի օգտին
Վարչապետը հետևել է Արտիմետի դպրոցի մարզադահլիճի թերությունների վերացման աշխատանքներին
Նիկոլ Փաշինյանը երկրորդ անգամ այցելել է Էջմիածնի թիվ 7 հիմնական դպրոց
Ձեզ աջակցել ու աջակցում ենք Փաշինյան ջան․ վարչապետը չնախատեսված կանգառ է ունեցել Գայ բնակավայրում
Նիկոլ Փաշինյանը Ջրառատում մասնակցել է Սիմոն Մարտիրոսյանի անվան ծանրամարտի մարզադպրոցի բացմանը
18:10
Բրազիլիայում ջրհեղեղի զոհերի թիվը հասել է 127-ի

Վարդան Պետրոսյանը կաշխատի թատրոնում, կքնի գաղութում

Դերասան Վարդան Պետրոսյանն այսուհետ կաշխատի թատրոնում: Թատրոնը Պետրոսյանին աշխատանք է առաջարկել, վերջինս համաձայնել է, և առաջիկա օրերին նրա հետ աշխատանքային պայմանագիր կկնքվի: Այս մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց Պետրոսյանի փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանը՝ չմանրամասնելով, թե կոնկրետ որ թատրոնի մասին է խոսքը:

Հիշեցնենք, որ երեկ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը որոշում կայացրեց դերասան Վարդան Պետրոսյանի պատիժը բաց ռեժիմով կրելու մասին: Երեկ երեկոյան դերասանը «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկից տեղափոխվել է ժամանակավոր կացարան, որտեղ սպասելու է ՀՀ քրեակատարողական վարչության հանձնաժողովի որոշմանը` հետագա պատիժը բաց ռեժիմով կրելու պայմանների վերաբերյալ: Իսկ պատիժը բաց ռեժիմով կրել հնարավոր է միայն այն պարագայում, երբ Պետրոսյանի հետ կնքվի աշխատանքային պայմանագիր: Ապա աշխատանքային պայմանագիրը պետք է ներկայացվի քրեակատարողական հիմնարկի ղեկավարին, դա հաստատվի, որից հետո նոր Պետրոսյանը դուրս կգա բաց ռեժիմ:

Նիկոլայ Բաղդասարյանն ասաց, որ Վարդան Պետրոսյանին դուր է եկել աշխատանքի առաջարկը, և նա պատրաստվում է ընդունել այն: Բացի դրանից՝ մեկ այլ պրոդյուսերական ընկերությունից ևս առաջարկ է արվել Պետրոսյանին:

Այսօր «Հայկական ժամանակ» օրաթերթը  պարզաբանել էր, թե ինչ է իրենից ներկայացնում բաց ռեժիմը: «Բաց տիպի ՔԿՀ կալանավորները աշխատանք ունենալու դեպքում առավոտյան ժամը 8-ից մինչև երեկոյան ժամը 20.00-ն բաց են թողնվում քրեակատարողական հիմնարկից եւ այդ ընթացքում ըստ էության ազատ են իրենց գործողությունների մեջ: Երեկոյան սահմանված ժամին նրանք պետք է վերադառնան ՔՀԿ և գիշերեն այնտեղ: Այսինքն՝ սա փաստացի կիսաազատ ռեժիմ է»,- գրել է թերթը:

Հիշեցնենք, որ Վարդան Պետրոսյանն անազատության մեջ է 2013թ. նոյեմբերից՝ Երևան-Եղվարդ ավտոճանապարհին տեղի ունեցած ավտովթարի պատճառով: Վթարի հետևանքով զոհվել էին հորեղբորորդիներ Էդգար և Էդուարդ Հակոբյանները: Դերասանը մեղադրվում էր ճանապարհային երթևեկության կամ տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելու համար, որն անզգուշությամբ առաջացրել է երկու կամ ավելի մարդու մահ։

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում