Դենիել Քրեյգը ևս երկու անգամ կմարմնավորի Բոնդին՝ հագնելով իր հայտնի ֆրակը: Ինչպես գրում է Daily Mail-ը, 45-ամյա դերասանը կնքել է պայմանագիր, համաձայն որի՝ նա ևս 2 անգամ կմարմնավորի Ջեյմս Բոնդին:
Եթե ֆիլմում գլխավոր դերակատարի հետ կապված ամեն ինչ կարգին է, ապա ռեժիսորական աթոռն է թափուր: Սեմ Մենդեսը որոշել է մասնակցել այլ նախագծերի: Metro-Goldwyn-Mayer-ի ղեկավարությունը, սակայն, լավատեսորեն է տրամադրված:
«Մենք շատ գոհ ենք սերիայից: Մենք անհամբերությամբ ենք սպասում սցենարի վրա աշխատանքներին ու ռեժիսորի հետ պայմանագրի կնքմանը, որի անունը պատրաստվում ենք հրապարակել արդեն մոտ ապագայում: Հուսով ենք՝ հաջորդ ֆիլմը կէկրանավորվի հաջորդ 3 տարում»,- ասել են Metro-Goldwyn-Mayer-ից:






































