Փարիզում կանցկացվի միասեռական ամուսնությունների հակառակորդների երթ: Ակցիայի մասնակցիները, որոնք ժամանել են Ֆրանսիայի տարբեր դեպարտամենտներից, կանցնեն Դեֆանս թաղամասի Մեծ հաղթակամարից մինչև Հաղթական կամար՝ հայտնում է RIA Novosti-ն:
Երթի մասնակիցները (կազմակերպիչն է «Երթ բոլորի համար» կազմակերպությունը) բողոքում են, այսպես կոչված, «Ամուսնություն բոլորի համար» օրինագծի դեմ, որը երկրում օրինականացնում է միասեռական ամուսնությունները և թույլ է տալիս այդ ընտանիքներին երեխաներ որդեգրել:
Փետրվարի կեսին օրինագիծը հավանության էր արժանացել Ֆրանսիայի Ազգային ժողովի (խորհրդարանի ստորին պալատ) կողմից, իսկ հարցի շուրջ քննարկումը Սենատում (խորհրդարանի վերին պալատ) նախատեսված է ապրիլի սկզբին:
Նախատեսված էր երթն անցկացնել Ելիսեյան դաշտերում, սակայն իշխանությունները արգելել էին ակցիան անցկացնել հասարակական կարևոր կառույցների մոտ:
Այդուհանդերձ, երթը որոշ անհարմարություններ պատճառեց ուղևորներին՝ անվտանգության նկատառումներից ելնելով փակ էին մետրոյի մի քանի կայարաններ:
Միասեռական ամուսնությունների օրինականացումը Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի նախընտրական խոստումներից է:










































