Նոր հետազոտության արդյունքները ցույց են տալիս, որ յոգուրտ սիրող մարդիկ ավելի հաճախ են առողջ և հավասարակշռված դիետա ընտրում, քան նրանք, ովքեր երբեք չեն օգտագործում կաթնամթերք: Յոգուրտի սիրահարները ավելի հաճախ են ուտում միրգ, բանջարեղեն, ընկույզ, ձուկ, քան նրանք, ովքեր յոգուրտ չեն սիրում: Յոգուրտ սիրող մարդկանց սննդակարգում ավելի քիչ են կալորիաները, վերամշակված միսը: Հետազոտության արդյունքները հրապարակվել են Nutrition ամսագրում:
«Յոգուրտը շատ սննդարար նյութերի լավ աղբյուր է, այն լրացնում է կալցիումի, կալիումի և մագնեզիումի պակասը: Յոգուրտը հիանալի միջոց է՝ բավարարելու այն պահանջները, որոնք չեք կարող ստանալ այլ սննդից»,- նշում են հետազոտողները:










































