Մեծ Բրիտանիայի թագուհի Էլիզաբեթ II-ը անձամբ է ցանկացել նկարահանվել անցած տարվա ամռանը Օլիմպիադայի բացման արարողությանը ցուցադրված տեսահոլովակում՝ կատարելով Ջեյմս Բոնդի «զուգընկերուհու» դերը: Այս մասին բրիտանական հեռուստաընկերության եթերում հայտնել է Օլիմպիադայի բացման արարողության բեմադրող ռեժիսոր Դենի Բոյլը: Այս մասին հաղորդում է ITAR-TASS-ը:
Նրա խոսքով՝ իր մտքով անգամ անցնել չէր կարող, որ կարող է խնդրել թագուհուն նկարահանվել կարճամետրաժ ֆիլմում:
Սկզբում Բոյլը ցանկացել է «օլիմպիական» հեռուստաֆիլմում նկարահանել թագուհու նման դերասանուհու, օրինակ՝ Հելեն Միրենին, որը «Օսկարի» է արժանացել «Թագուհին» ֆիլմում Էլիզաբեթ II-ին մարմնավորելու համար:
Ֆիլմի հեղինակները սցենարի օրինակը փոխանցել են Բուքինհեմյան պալատ, որպեսզի թագուհին հաստատի այն:
Թագուհին՝ իմանալով, որ ինքը պետք է դառնա կարճամետրաժ հեռուստաֆիլմի հերոս, ցանկացել է անձամբ նկարահանվել՝ ասել է ռեժիսորը:
«Պետության ղեկավարը պետք է երգեր ազգային հիմնը, սակայն մենք որոշեցինք ինչ-որ ուրիշ բան անել, այդ իսկ պատճառով գրեցինք Ջեյմս Բոնդի մասին սցենարը»,- ասել է Բոյլը:
Հոլովակում նա Բոնդի հետ ուղղաթիռով թռչում է Լոնդոնի գլխավերևով, ողջունում է բոլորին, որից հետո ուղղաթիռը կախվում է մարզադաշտի գլխավերևում, և նրանք պարաշյուտներով իջնում են:









































