ԱՄՆ-ի հոգեբանական և նարկոլոգիական ծառայությունը զեկույց է հրապարակել, համաձայն որի՝ 2007թ.-ից մինչև 2011թ.-ը ավելացել է հիվանդանոցում անհայտ ծագման հիվանդությունների պատճառով հայտնված մարդկանց թիվը: Նրանց մեծ մասը ակտիվորեն էներգետիկ ըմպելիքներ է օգտագործում: Համաձայն արտադրողներից մեկի հայտարարության՝ անհայտ է, թե ինչ բնույթի կոֆեինն է նման ցուցանիշի պատճառը: Շատ հիվանդներ էլ նույն հաջողությամբ սուրճ են ըմպում:
Չնայած դրան՝ այդ ըմպելիքների արտադրության վերահսկողությունը իրականացնող վարչության աշխատակիցները անհանգստացած են այդ զեկույցով: Էներգետիկ ըմպելիքները պարունակում են հսկայական չափի կոֆեին և կարող են առաջացնել սրտի արագ աշխատանք, մկանների լարվածություն: Իսկ շշերի պիտակները այնքան վառ ու ձգող են, որ անմիջապես գրավում են երեխաների ու դեռահասների ուշադրությունը:
Նաև բացահայտվել է, որ թմրանյութերի ու ալկոհոլի նկատմամբ հակում ունեցող մարդիկ արագ են սովորում նման ըմպելիքներին: Այդ պատաճով իշխանությունները մտադիր են ամբողջությամբ բացահայտել դրանց բաղադրությունը, որպեսզի մարդկանց հետ պահեն հնարավոր վտանգից:









































