Friday, 19 06 2026
Վրաստանի իշխանությունները հերքում են հայկական ապրանքների «կեղծ վերաարտահանման» մասին լուրերը
14:40
Ucom-ը «Սթրիթ Բոլ Հայաստանի Գավաթ 2026»-ի տեխնոլոգիական գործընկերն է
14:30
Ուկրաինան ակնկալում է Սիլվայի միջնորդությունը Մոսկվայի հետ բանակցություններում. ԶԼՄ
Աշտարակ քաղաքի Էջմիածնի խճուղում տեղադրվել է լուսանկարահանող տեխնիկական միջոց
14:10
Թմրանյութեր տեղափոխող նավի վրա ԱՄՆ-ի հարվածից երեք մարդ է զոհվել
ՀՀ ճանապարհների թերությունների մասին հնարավոր է տեղեկացնել Arm Roads Info բջջային հավելվածի միջոցով․ քայլեր
13:50
Կոնգոյում էբոլայից մահացածների թիվը հասել է 232-ի
ՀՀ-ում կացության կարգավիճակ ստանալու գործընթացի շրջանակում մատուցվող ծառայությունները կթվայնացվեն
13:30
Իսրայելի քաղաքականությունը տարածաշրջանում չի համապատասխանում այդ երկրի շահերին. Մակրոն
Արտահանում դեպի ԵՄ․ գործնական ուղեցույց
13:10
Իրանի մեջլիսի խոսնակն ԱՄՆ-ին «ջախջախիչ պատասխան» է խոստացել խաղաղության հուշագրի պայմանները խախտելու դեպքում
Մինչև 12 տարեկան երեխա ունեցող ծնողների աշխատաժամանակը կկրճատվի
Լիբանանի հարավում Իսրայելի հարձակումների հետևանքով զոհերի թիվը հասել է 18-ի
Հրապարակվել են հունիսի 7-ին կայացած ԱԺ հերթական ընտրությունների վիճակագրական տվյալները․ ԿԸՀ
12:30
Ֆրանսիան ակնկալում է ԱՄՆ ճնշումն Իսրայելի նկատմամբ՝ Լիբանանում ռազմական գործողությունները դադարեցնելու համար
12:20
Մեկնարկել է 8-12 տարեկան պատանիների և աղջիկների շախմատի աշխարհի գավաթը․ ինչ արդյունքներ ունեն ՀՀ ներկայացուցիչները
12:10
ԵՄ-ում ներքին ճգնաժամ է. դժգոհ են Մոսկվայի հետ գաղտնի բանակցություններից
Իրանի հոգևոր առաջնորդ Մոջթաբա Խամենեին երկրի պատմության «նոր էջ» է բացել
Ռուսաստանից ստացված փոխանցումները կազմել են Հայաստանի ՀՆԱ-ի մոտ 13%-ը. ՌԻԱ
Ինչո՞ւ է աղմկում Զատուլինը․ Ալխաս Ղազարյանի պարզաբանումը
Ռուբեն Հակոբյանը կձերբակալվի Քննչական կոմիտեում քննվող քրեական գործի շրջանակներում
Ընդդիմության հետ մեկտեղ կորել են նաև իրենց սպասարկող լրատվամիջոցները․ ՀՀ շահն իրենց չի հետաքրքրում
11:30
Փեզեշքիանը բարձր է գնահատել Կատարի դերը ԱՄՆ-ի հետ համաձայնության հասնելու գործում
ՔՊ-ի համար որևէ խոչընդոտ չի ստեղծվել ՀՀ շահերը սպասարկելու վերաբերյալ․ Հովհաննիսյան
«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավոր Աշոտ Եղիազարյան նկատմամբ հարուցվել է քրեական հետապնդում
Վանդակի սիրահար ընդդիմադիրը խոսում էր «ճգնամաժից»․ ո՞ւր են դրանք ընդհանրապես․ Հովհաննիսյան
11:10
Ուկրաինայում ռուսական նոր հարվածների հետևանքով երկու մարդ է զոհվել
11:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
10:50
Եվրոպայի ապագայի լավագույն երաշխիքը կլինի Ուկրաինայի արագացված անդամակցությունը ԵՄ-ին. Զելենսկի
Փամբակ գետում շարունակում են որոնողական աշխատանքները

Մերձավոր Արևելքի թագավորական ընտանիքների սիրելի զարդերը (լուսանկարներ)

Մերձավոր Արևելքի թագավորական ընտանիքների անհաշիվ հարստությունը արդեն վաղուց ընկալվում է որպես սովորական հասկացություն:

Նավթային շեյխերը հիանալի պալատներ, էքսկլյուզիվ սուպերմարկետներ և ոսկերչական զարդեր ունեն, որոնք հսկայական գումարներ արժեն: Ըստ ավանդույթի՝ արաբական աշխարհի կանայք մնում են իրենց ամուսինների ստվերում: Սակայն էմիր շեյխ Համադ բեն Խալիֆ ալ-Տանիի երեք կանանցից երկրորդը՝ Մոզա բինթ Նասեր ալ-Միսնեդը, կարողացել է կոտրել այդ կարծրատիպը: Նրա ճաշակն ու մուսուլմանական հագուստի և եվրոպական էլեգանտության համադրությունն անվիճելի են: Vanity Fair ամսագիրը բազմիցս նրան ընդգրկել է աշխարհի ամենալավ հագնված կանանց ցուցակում, որտեղ նա զիջել է միայն Կարլա Բրունիին:

Նա առաջիններից մեկն էր, ով հանրությանը ներկայացավ բաց դեմքով՝ դրանով խախտելով իսլամական օրենքներից մեկը:

Հասարակության մեջ նա ամեն անգամ հայտնվում էր իդեալական տեսքով: Նա ոչ միայն ընտրում է ամենաթանկարժեք բրենդները, այլև հիանալիորեն դրանք համադրում ֆիրմային չալմայի ու զարդերի հետ: Նրա սիրելի բրենդերն են՝ Yves Saint Laurent-ը, Balenciaga-ն, Сhanel-ը, Armani Privé-ն, Jean Paul Gaultier-ը, Dior-ը, Cartier-ը:

Նրա ամենահայտնի զարդերից մեկը Cartier-ի հսկայական չափերի վզնոցն է:

Քաթարի թագավորական ընտանիքի համար ոչ մի անհնարին բան չկա: Valentino նորաձևության տունը գնել են 857 մլն դոլարով: Եվ կարելի է չկասկածել, որ տունը շուտով կծաղկի, քանի որ նրա տիրուհին ճաշակի հիանալի զգացողություն ունի:

Շատերի համար աշխարհի ամենագեղեցիկ թագուհին Ռանիան է՝ Հորդանանի թագավոր Աբդալլա Երկրորդի կինը: 2003թ.-ին նա նույնիսկ դարձել էր էլեգանտության թագուհին՝ առաջ անցնելով հոլիվուդյան աստղեր Քեթրին Զետա Ջոնսին և Նիքոլ Քիդմանին:

Ռանիան առաջադեմ կնոջ խորհրդանիշ է: Նա աջակցում է իրավապաշտպան կազմակերպություններին ու պայքարում կանանց իրավունքների համար: Մոդելի գեղեցկություն ունեցող թագուհին չի թաքցնում իր գեղեցկությունը, ինչպես ընդունված է արաբական աշխարհում: Նրա հագուստներում համադրված են մուսուլմանական հագուստն ու եվրոպական ոճը: Ռանիան սիրում է Armani Privé-ի և լիբանանցի մոդելավորող Elie Saab հագուստները, իսկ Ջորջիո Արմանին մի անգամ ընդունել է, որ հենց Ռանիան է իր ներշնչանքի գլխավոր աղբյուրը:

Ինչպես ցանկացած արևելյան կին, այնպես էլ Ռանիան, սիրում է զարդեր: Իր պաշտոնական դիրքից ելնելով՝ նա հաճախ է պսակաթագով հանդես գալիս: Ամենահայտնին Հորդանանի թագուհի Ալիի ադամանդե թագն է, որը նա կրել է ամուսնու թագադրման օրը: Այն պատրաստվել է Cartier ոսկերչական տան կողմից:

Ռանիան ունի նաև մեկ այլ ադամանդե թագ, որը ոչ պակաս հետաքրքիր է, քան առաջինը: Այն զարդարված է զմրուխտներով և պատրաստվել է հատուկ նրա համար՝ Boucheron ոսկերչական տան կողմից:

Մեծ հաճույքով թագուհին է կրում իտալացի դիզայներ Fabio Salini-ի արտասովոր զարդերը: Fabio Salini-ի զարդերի արժեքը սկսվում է 1000 եվրոյից:

Բահրեյնի, Քուվեյթի և Սաուդյան Արաբիայի ղեկավարների կանայք հագուստի ընտրության հարցում հետևում են իսլամիստական ավանդույթներին: Սակայն Սաուդյան Արաբիայի թագուհի Ֆաթիմա Քուլսում Զոար Գոդաբարին կրում է թանկարժեք զարդերով զարդարված հիջաբ ու ամենագեղեցիկ կինն է համարվում «փակ» կանանց շրջանում:

Նույնիսկ այնպիսի պահպանողական երկիր, ինչպիսին է Սաուդյան Արաբիան, ունի իր չենթարկվող արքայադուստրը: Արքայադուստր Ամիրա Ալ-Թավիլը սաուդյան արքայազն Ալ-Վալիդ իբն Թալալի կինն է ու պայքարում է կանանց՝ ավտոմեքենա վարելու, կրթություն ստանալու և առանց բարեկամ-տղամարդու թույլտվության աշխատանքի ընդունվելու իրավունքի համար: Նա հրաժարվել է ավանդական իսլամական հագուստից ու գերադասում է եվրոպական ոճը: Նրա ամուսինը խոշոր ներդրող է ինֆորմացիոն ոլորտում, այդ թվում՝ նաև Twitter-ում: Նա բաժնետոմսեր ունի News Corp-ում, Apple-ում, Motorola-ում և այլ ընկերություններում: Արքայազնը արդեն վաղուց ձեռք է բերել սաուդյան արքայական տան ամենաառաջադեմ ներկայացուցչի համբավ: Բացի այդ, նա 26-րդ հորիզոնականն է զբաղեցնում աշխարհի ամենահարուստ մարդկանց ցուցակում՝ իր 19.6 մլրդ դոլար կարողությամբ:

Արքայադուստրը բարձր է գնահատում Cartier, Van Cleef & Arpels, Damiani ոսկերչական տները, ինչպես նաև Avakian-ն, որի զարդերի արժեքը սկսվում է 2000 դոլարից և հասնում է մինչև մի քանի միլիոնի:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում