Բաղդադը պաշտոնապես հռչակվել է «2013-ի արաբական աշխարհի մշակութային մայրաքաղաք»: Այդ առիթով Իրաքի մայրաքաղաքում կանցկացվեն բազմաթիվ միջոցառումներ՝ համերգներ, նկարչական ցուցահանդեսներ, պարային խմբերի ելույթներ, հանդիպումներ արվեստի գործիչների հետ և այլն:
Տոնական արարողությունը, որի ժամանակ Բաղդադին նման պատվավոր կարգավիճակ է տրվել, անցկացվել է քաղաքի կենտրոնի այգիներից մեկում: Այս մասին հայտնում է ITAR-TASS-ը: Արարողությանը մասնակցել են մի շարք մշակութային և քաղաքական հայտնի գործիչներ, այդ թվում՝ Իրաքի վարչապետ Նուրի Ալ-Մալիքին և Արաբական պետությունների լիգայի գլխավոր քարտուղար Նաբիլ Ալ-Արաբին:
«Բաղդադը ամբողջ աշխարհի համար նախկինում եղել է գիտելիքի աղբյուր: Եվ այսօր, շնորհիվ իրաքցիների և նրանց արաբ եղբայրների համատեղ ջանքերի, քաղաքը ձգտում է կրկին գրավել իր տեղը»,- ասել է վարչապետը:
«Արաբական աշխարհի մշակութային մայրաքաղաք» տիտղոսը կօգնի Բաղդադին հաղթահարելու խնդիրները, որոնք շարունակում են հետապնդել քաղաքին ԱՄՆ-ի և նրա դաշնակիցների զորքերի՝ Իրաք ներխուժումից 10 տարի անց:










































