Իրանի ԶՈՒ գլխավոր շտաբի պետի տեղակալ, բրիգադի գեներալ Մասուդ Զազայերին մեկնաբանել է Թուրքիայի և Իսրայելի հաշտեցման մասին տեղեկությունը: Նա հայտարարել է, որ խոսքը տարածաշրջանում «իսլամական զարթոնքի» դեմ ԱՄՆ-ի, Իսրայելի և Թուրքիայի «նոր դավադրության» մասին է: Այս մասին հայտնում է MIGnews-ը:
«Գազա ուղևորվող տորմիղի դեմ սիոնիստական հարձակումից առաջացած շոկը, 9 թուրք ակտիվիստների մահը Թուրքիայի համար ստեղծեցին հատուկ դիրք տարածաշրջանային մակարդակում»,- ասել է նա և հավելել, որ այժմ Թուրքիան կօգտագործվի ամերիկյան պլանում՝ գտնելու Իսլամական Հանրապետությանը փոխարինող՝ որպես մուսուլմանական աշխարհի առաջնորդ:
Նրա խոսքով՝ ԱՄՆ-ը հույս ունի «ամերիկյան իսլամով» դուրս մղել ճշմարիտ իսլամը և հասնել այն նպատակներին, որոնք դրվել էին «իսլամաֆոբիայի նախագծի» ստեղծման ժամանակ:










































