Saturday, 27 06 2026
16:50
Եվրոպայում շոգ եղանակի պատճառով մահացածների թիվն աճել է
Փամբակ գետում տղամարդու աճյուն և ավտոմեքենա է հայտնաբերվել
16:30
Վենեսուելայում երկրաշարժի հետևանքով զոհերի թիվը գերազանցում է 900-ը
Փաշինյանը ծանոթացել է Կիևյան կամրջի հիմնանորոգման աշխատանքներին
16:10
ԱՄՆ-ն մարդասիրական օգնությունը հնարավոր դարձնելու համար չեղարկել է Վենեսուելայի դեմ պատժամիջոցները
Ցանկացած գործունեություն ռուսական շուկայում ռիսկային է. Հայաստանն այնտեղ անելիք չունի այլևս
15:50
Գիտնականները բացահայտել են հսկա մոլորակ, որը գրեթե «կշիռ չունի»
Անընդհատ մնում ենք նույն դասարանում, երբ մեր հասակակիցները վաղուց ԲՈԻՀ-ում են
15:30
Չինաստանը գլխավորել է աշխարհի ամենաարագ գերհամակարգիչների ցանկը
Լրջագույն փոփոխություններ են սպասվում ՀՀ-ՌԴ հարաբերություններում. Կրեմլը գործի է դնելու պլան Բ-ն
15:10
Լյուքսեմբուրգում գրանցվել է սարդերի ներխուժում
Հայաստանի լոգիստիկ կապերը զարգացնելու հեռանկարին Մոսկվան և Բաքուն դեմ են, Եվրամիությունը կկարողանա՞ Ալիևին «դարձի բերել»
14:50
Ուկրաինան նշվել է Աստվածածնի հայկական պատկերակի օրվա 235-ամյակը
Վարդենիս համայնքի Մեծ Մասրիկ բնակավայրում բացվեց «Մեծ Մասրիկ» գերոնտոլոգիական կենտրոնը
14:30
Ինչու է ԵՄ-ն շտապում ընդունել Ուկրաինային
Սյունիք բնակավայրի մոտակայքում բեռնատարը կողաշրջվել է և երկկողմանի փակել ճանապարհը․ օգնւթյան են հասել փրկարարները
14:10
Նավթի գները նվազել են – 26/06/26
ՀՀ ՆԳ նախարարը և Վրաստանի պետական անվտանգության ծառայության պետը քննարկել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր
13:50
ԱՄՆ զինված ուժերը հայտնել են Իրանին հարվածելու մասին
Երևանում անցկացվելիք COP17-ի նախապատրաստական աշխատանքները ներկայացվել են Ժնևում
13:30
Իլոն Մասկը զրկվել է տրիլիոնատիրոջ կարգավիճակից
Խոշոր ավտովթար՝ Լոռու մարզում
13:10
Արևային ակտիվությունը կարող է խնդիրներ ստեղծել էլեկտրացանցերի և կապի համար
Փամբակ գետում դի է հայտնաբերվել
12:50
Մարոկկոյում բացվել է երկրի ամենաբարձր երկնաքերը
Մհեր Գրիգորյանը և ԻԻՀ նախագահի տեղակալը քննարկել են Հայաստան-Իրան երկկողմ օրակարգին առնչվող հարցեր
12:30
Տիեզերքի ընդարձակումը շարունակում է արագանա՞լ
Ամառային զորակոչի մեկնարկին ընդառաջ ԳՇ պետն այցելել է հանրապետական հավաքակայան
12:10
Մասկը մեղադրվում է 4.5 մլն երեխաների հնարավոր մահվան մեջ
ՀԴՄ կտրոնը չենք մոռանում. Նիկոլ Փաշինյան

Այսօր Ծաղկազարդ է՝ Մեծ Պահքի նախավերջին կիրակին

Ծաղկազարդը նշվում է Մեծ պահքի նախավերջին կիրակի օրը: Քրիստոնեական ավանդության համաձայն՝ տոնը կապված է Հիսուս Քրիստոսի՝ Երուսաղեմ մտնելու հետ: Աստծո որդուն Երուսաղեմում ընդունում են հանդիսավորությամբ, արմավենու և ձիթենու սրբազան ճյուղերով:

Մինչև 19-րդ դարի վերջերը տոնը հայտնի էր Ծառամուտ, Ծառկոտրունք, Ծռզարդար, Ճորճարդոն և այլ անուններով: Ըստ ազգագրագետ Սամվել Մկրտչյանի՝ տոնն ունի նախաքրիստոնեական արմատներ և կապված է բնության զարթոնքն արտացոլող հավատալիքների հետ. «Տոնի գլխավոր բաղադրիչը սրբազան ոստի՝ ձիթենու և հատկապես ուռենու հետ կապված ծիսաշարն է։ Եկեղեցիները զարդարվում էին արմավենու ճյուղերով և ձիթենու ոստերով՝ ավելի իմաստալից և պատկերավոր դարձնելու Հիսուսի մուտքը Երուսաղեմ»:

Նշենք, որ ձիթենին և արմավենին համարվում են խաղաղության ու փառքի խորհրդանիշեր։ Ձիթենու պսակով էին Հունաստանում զարդարում օլիմպիական հերոսներին, իսկ արմավենին ձոնում էին արեգակին. «Օրհնված ոստերի և ճյուղերի մեջ ժողովուրդը տեսնում էր խորհրդավոր ուժ, որն ուներ առատ բերք ու բարիք շնորհելու հմայական զորություն»,- հավելեց ազգագրագետը։

Ծաղկազարդի սրբազան ճյուղերը, ազգագրագետ Սամվել Մկրտչյանի մեկնաբանությամբ, մարդկանց հավատալիքներում ընկալվում էին որպես հաջողություն բերող ոստեր:

«Մարդիկ դրանք պահում էին յուղի կճուճներում, որ յուղը առատ լիներ, կախում էին տան պատերին, որ կրկնապատկվեր տան հաջողությունը, դնում էին թխսերի տակ՝ շատ ճտեր ունենալու հավատով։ Նույն նպատակով Նոր Նախիջևանում անգամ հավերին ու ճտերին անցկացնում էին ուռենու օրհնած ճյուղերից պատրաստած օղակի միջով, ճյուղերից դնում էին նաև հացի շտեմարաններում»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց ազգագրագետը:

Մարդիկ հավատում էին նաև, որ օրհնված ճյուղերը կկանխեն տարերային աղետները։ Նոր Նախիջևանում դրանք խաչաձև դարսում էին իրար վրա, համբուրում և գցում կրակի մեջ՝ հավատալով, որ կդադարեն քամիներն ու փոթորիկները։

Վարանդայում տան տիկինները ճյուղերը պահում էին, որպեսզի խնոցի հարելիս դրա անցքից անցկացնեն՝ ստուգելու համար՝ կարագը եղե՞լ է, թե՞ դեռ ոչ: Այդ ճյուղն անվանվում է «խնցտեսի»:

Ճյուղերը պահում էին նաև որպես վառելիք՝ զատկական կերակուրները պատրաստելու համար:

Սամվել Մկրտչյանը հավելեց նաև, որ պատարագից հետո մարդիկ գնում էին իրենց մերձավորների շիրիմներին մոմ վառում՝ իրենց հետ տանելով ծիսական ծառի ոստերից:

Նշենք նաև, որ Ծաղկազարդի երեկոյան տեղի էր ունենում եկեղեցական մի նշանավոր արարողություն ևս, որը հայտնի էր «Դռնբացեք» անունով։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում