«Քուրդիստանի աշխատավորական կուսակցությունը» պաշտոնապես հայտարարել է թուրքական իշխանությունների հետ հրադադարի մասին, տեղեկացնում է Reuters-ը: Այսպիսով քուրդ ապստամբները կատարել են իրենց առաջնորդ Աբդուլլահ Օջալանի հրամանը, ով մարտի 21-ին Անկարայի հետ հաշտվելու կոչ էր արել իր կողմնակիցներին:
Այս մասին հայտարարել է քուրդ գրոհայինների հրամանատար Մուրատ Կարայիլանը, ում հայտարարությունը մարտի 23-ին տեղադրվել է համացանցում: Հենց Կարայիլանն է ղեկավարում թուրքական կառավարության դեմ իրականացվող քուրդ գորհայինների գործողությունները:
Այս հայտարարությունը անսպասելի չէր, սակայն կարևոր էր քանի որ քրդական ապստամբությունը նախկինի պես հավատարիմ է Օջալանին: 1999 թ. «Քուրդիստանի աշխատավորական կուսակցության» առաջնորդը մեղադրվել էր պետական դավաճանության մեջ և մահապատժի դատապարտվել, սակայն ավելի ուշ մահապատիժը փոխարինել էին ցմահ բանտարկությամբ: 2012 թ. հոկտեմբերին նա խաղաղ բանակցություններ է սկսել թուրքական իշխանությունների հետ, իսկ հոկտեմբերի 21-ին հայտարարել է քաղաքական պայքարի հաշվին բռնությունից հրաժարվելու անհրաժեշտության մասին:








































