Պարզվում է՝ երիտասարդ ու գեղեցիկ հնարավոր է մնալ նաև առանց առանձնահատուկ միջոցների: Կարևորը բավական հեշտ կանոնների հետևելն է: Առաջին՝ դիետոլոգները խորհուրդ են տալիս սննդի մեջ ավելացնել կարմիր մթերքներ: Ձմերուկը, լոլիկը լիկոպին են պարունակում, որը հզոր հակաօքսիդանտ է ու երիտասարդացնող հատկություն ունի: Երկրորդ՝ ավելի լավ է հրաժարվել սոցիալական ցանցերում ժամանակ անցկացնելուց և դրա փոխարեն զվարճալի հաղորդումներ դիտել, քանի որ ծիծաղը թույլ է տալիս ավելի երիտասարդ զգալ, թեև դիմային կնճիռներ է առաջացնում: Երրորդ՝ հարկավոր է անընդհատ հետևել մաշկին, խուսափել եգունգների վառ լաքերից, քանի որ դրանք ուշադրություն են գրավում թերությունների ու բացթողումների վրա:
Երիտասարդ մնալու ևս մեկ միջոցը թեյ խմելն է, իսկ կանաչ թեյն օգնում է մաշկը թարմ պահել: Պարտադիր է արևից պաշտպանվելու քսուքների օգտագործումը ոչ միայն պարզ, այլև ամպամած եղանակին: Դրանք օգնում են կանխել կնճիռների ու պիգմենտային հետքերի առաջացումը:
Բացի այդ, հարկավոր է իրատեսորեն գնահատել սեփական հնարավորությունները և պլանավորել միայն այն գործերը, որոնք հնարավոր է իրականացնել մեկ օրվա ընթացքում՝ հակառակ դեպքում սթրեսային իրավիճակը հավելյալ տարիներ կգումարի: Քնի բացակայությունը ևս զգալիորեն կրճատում է կյանքի տևողությունը՝ թուլացնելով իմունիտետը։










































