Բրիտանական խորհրդարանի ընդդիմադիր ներկայացուցիչ, հայ-բրիտանական պատգամավորական խմբի անդամ Լինդոն Հարիսոնը, որը Հայաստան է ժամանել բարոնուհի Քերոլայն Քոկսի ղեկավարած պատվիրակության կազմում, լրագրողների հետ հանդիպման ժամանակ անդրադարձավ նաև Եվրամիությանը Հայաստանի անդամակցության հարցին:
Բրիտանացի պատգամավորը նշեց, թե ողջունելի է, որ Հայաստանը ցանկանում է սկզբում լինել ԵՄ ասոցացված անդամ, այնուհետև` լիիրավ անդամ:
Հարիսոնի խոսքերով, Հայաստանի իշխանություններն ու ժողովուրդը պետք է որոշեն, թե արդյոք ուզո՞ւմ են գնալ դեպի այն փարոսը, որը ժողովրդավարության, մարդու իրավունքների միասնական շուկայի արտացոլումն է:
Բրիտանացի պատգամավորը ընդգծեց, որ ԵՄ անդամակցության ճանապարհին շատ դժվարություններ կան. «Մեր երկիրը ողջունում է նոր անդամ երկրների մուտքը Եվրամիություն, բայց այդ երկրները պետք է շատ ու շատ պահանջների բավարարեն, որպեսզի կարողանան դառնալ ԵՄ անդամ»: