Լոնդոնում 67 տարեկան հասակում մահացել է Բորիս Բերեզովսկին:
Բորիս Բերեզովսկու փեսա Եգոր Շուպեի էջում հայտնվել է հայտնի գործարարի մահվան մասին տեղեկատվություն:
«Բորիս Բերեզովսկին մահացել է», -գրում է Շուպեն:
Այս լուրը իրենց թվիթերյան էջում հաստատել են նաև փաստաբան Մարկ Ֆեյգինը և «Կոմերսանտ» հրատարակչական տան նախկին գլխավոր տնօրեն Դեմյան Կուդրյավցևը։
Ազգականների կողմից ոչ մի պաշտոնական մեկնաբանություն առայժմ չկա:
Որոշ տեղեկությունների համաձայն, նա ինքնասպան է եղել:







































