Պլաստիկ վիրաբուժությունն ընդունակ է հրաշքներ գործել, մասնավորապես ծերացող աստղերի համար, ինչպիսին է Ջեյն Ֆոնդան, ով տարեցտարի ավելի երիտասարդ է դառնում: Սակայն դրա հետ մեկտեղ բժիշկները դեռ չեն սովորել իրենց հիվանդներին դեմքի տարբեր արտահայտություններ տալ, իսկ դա շատ ակտուալ է կինոյի դերասանուհու համար: Այսպիսի կարծիք է հայտնել Նաոմի Ուոթսը՝ ևս մեկ ավստրալուհի, ով պլաստիկ վիրաբուժության սկզբունքային հակառակորդ է:
Իր վերջին հարցազրույցում աստղը հայտարարել է, որ հեռու է մնալու վիրաբույժի դանակից և բոտեքսի ներարկումներից: Նաոմին Նիքոլ Քիդմանի վաղեմի ընկերուհին է։ Նիքոլն, այնուամենայնիվ, որոշել է գոնե մեկ անգամ օգտվել գեղեցկության ներարկումներից, սակայն հետո հասկացել է, որ դա իր մասնագիտության համար չէ: Նաոմին չի քննադատել ընկերուհուն:
Այն դերերի մեծ մասը, որոնք խաղում է Նաոմին, մեծ արտահայտչականություն են պահանջում: Իսկ դա նշանակում է, որ նրա դերերը միշտ վառ արտահայտված դիմախաղ են պահանջում: Եթե նրա դեմքը սառչի, ապա նա այս կամ այն դերը խաղալու իրավունք չի ունենա: Այն դերասանուհիները, ովքեր իրենց դեմքի հետ երբեք ոչինչ չեն արել կարող են ավելի շատ դերեր խաղալ: Սակայն նրանք, ովքեր դիմել են երիտասարդացման վիրաբուժական մեթոդների, չեն կարող դերասանուհի համարվել։










































