Մեկ ամիս առաջ Ռիհաննայի հետ տհաճ միջադեպ էր տեղի ունեցել: Ոմն Սթիվլենդ Բարոու մտել էր նրա տուն, գողացել մի քանի իր, իսկ հետո մտել «աստղային» անկողին:
Այդ ժամանակ ոստիկանությունն օպերատիվ ժամանել էր դեպքի վայր ու ձերբակալել հանցագործին: Նրան բաց էին թողել, բայց Ռիհաննայի անհանգստությունն այդքանով չէր սահմանափակվել. նա դատի էր տվել հանցագործին:
Այսօր դատարանը վճռել է, որ երեք տարվա ընթացքում երկրպագուն պարտավոր է Ռիհաննային 90 մ-ից պակաս չմոտենալ:
Ի դեպ, սա աստղի կյանքում առաջին նմանատիպ միջադեպը չէ: 2009 թ. դատարանը որոշել էր, որ Քրիս Բրաունը որոշ ժամանակ պետք է երգչուհուց առնվազն 30 մ հեռավորության վրա գտնվի: Բայց դա անցյալում է, հիմա զույգը միասին է, և «մետրերը» նրանց չեն անհանգստացնում:













































