Sunday, 14 06 2026
ՔՊ – 49,745%, ԲՀԿ-ն չհաղթահարեց 4%-ի շեմը․ ԿԸՀ-ն ամփոփեց ԱԺ հերթական ընտրությունների արդյունքները
20:15
Թրամփը և Պուտինը հեռախոսազրույց են ունեցել
20:00
Կիրակնօրյա լրատվական վերլուծական թողարկում
Իսրայելը հարվածել է Բեյրութի հարավային արվարձանին․ կան զոհ և վիրավորներ
Սևանա լճի մակարդակը բարձրացել է
19:15
Հնարավոր է` Պուտինի հետ խաղաղության համաձայնագրի կարիք չլինի. Զելենսկի
Քարաթափում Արզական-Բջնի ավտոճանապարհին. փրկարարների օգնությամբ երթևեկությունը վերականգնվել է
18:45
Հաքան Ֆիդանը կայցելի Մոսկվա
Հայաստանում ինձ հանդիպած ամենաարտահայտված պտտահողմը. Գագիկ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել
18:15
Գազայի փլատակներում մնացածներին դժվար կլինի նույնականացնել․ ԿԽՄԿ
Արմեն Գրիգորյանը և Հիքմեթ Հաջիևը հանդիպել են Դիլիջանում
Իսրայելի պաշտպանության բանակը ԱՄՆ-Իրան համաձայնագրի շրջանակներում կարող է դադարեցնել առաջխաղացումը Լիբանանում
Արարատ Միրզոյանը Լյուքսեմբուրգում է
ՀԴՄ կտրոնը չենք մոռանում. Փաշինյան
Թեհրանը կստորագրի՞ «իսլամաբադյան համաձայնագիրը»
Հունիսի 15-ից ցիկլոնը կթուլանա. Սուրենյան
Առաջիկա մեր քաղաքական առանցքային օրակարգը չի կարող լինել այլ բան, քան պատերազմի եռագլուխ կուսակցությանը ունեզրկելը. Փաշինյան
Հանրապետության առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է՝ նաև կարկուտ
Ծնունդդ շնորհավոր, թանկագին ընկեր․ Փաշինյանը՝ Թրամփին
Երևանում «Tesla»-ն մխրճվել է ՌԴ դեսպանատան ավտոբուսի մեջ
15:30
Արսեն Հարությունյանի հաղթական գոտեմարտը՝ RAF-10 ում
Մարտունիում այսօր ուժեղ պտտահողմ է դիտվել. Գագիկ Սուրենյան
Ձերբակալվել է «Մայր Հայաստան» հուշահամալիրը վնասած անձը․ ՆԳՆ
14:45
Մեծ Բրիտանիան առաջին անգամ կալանել է ռուսական «ստվերային նավատորմի» լցանավ
14:30
Արման Ծառուկյանի վստահ հաղթանակը՝ RAF-10-ում
NASA-ն հայտարարում է Artemis III առաքելության անձնակազմի մասին
Վարչական դատարանը մերժել է «Բարգավաճ Հայաստան»-ի՝ ԿԸՀ-ի դեմ ներկայացված հայցերը
13:45
Կովկասի ամենաբարձր գագաթը կորցնում է իր սառույցը
Վթարային ջրանջատում Երևանի Կենտրոն վարչական շրջանում
13:15
Կատարի բանակցողները մեկնել են Թեհրան. Reuters

Տարոն Մարգարյանը հետևել է գարնանային առաջին շաբաթօրյակի ընթացքին

Մարտի 23–ին Երևանում մեկնարկել են գարնանային շաբաթօրյակները։ Քաղաքապետ Տարոն Մարգարյանը շաբաթօրյակին հետևել է տարբեր վարչական շրջաններում, այցելել նաև համալիր սանմաքրման կարիք ունեցող վայրեր, որոնք բնակիչները ժամանակ առ ժամանակ վերածում են խրոնիկ աղբավայրերի։

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից «Առաջին լրատվական»-ին հայտնում են, որ Զեյթուն վարչական շրջանում քաղաքապետը հետևել է երկաթգծի և գերեզմանատան հարակից տարածքի մաքրման աշխատանքներին, որին ներգրավված անհարժեշտ տեխնիկայով տարածքը մաքրվել է տարիներով կուտակված աղբից, հողային զանգվածից ու քարերից։

Շենգավիթ վարչական շրջանում, Կարմիր բլուրի հարակից տարածքը ևս մաքրվել է՝ վարչական շրջանի բնակիչների ներգրավմամբ։

«Շաբաթօրյակի շրջանակում նախատեսեցինք նաև ժամանակ առ ժամանակ խրոնիկ աղբավայրերի վերածվող տարածքների մաքրման աշխատանքները, ինչի ընթացքին հետևեցի անձամբ: Այդ մասով ավելի ինտենսիվ աշխատանքներ էին իրականացվում, որի արդյունքը ավելի տեսանելի է: Կարծում եմ բոլորը կհամաձայնեն, որ քաղաքը մաքուր պահելու պարտականությունը ոչ միայն քաղաքային իշխանություններինն է, այլ նաև բնակիչներինը։ Միայն այս կերպ է հնարավոր ունենալ իսկապես մաքուր քաղաք: Եվ օգտվելով առիթից ուզում են շնորհակալություն հայտնել բոլոր բնակիչներին, հասարակական կազմակերպություններին, պետական ու մասնավոր հիմնարկներին, ովքեր արձագանքեցին մեր կոչին ու թե այսօր և թե վաղը կմասնակցեն համաքաղաքային շաբաթօրյակին»,– նշել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը։
Արաբկիր վարչական շրջանում Տարոն Մարգարյանն այցելել է Մամիկոնյանց 36/8 շենքի բակ, որը ներառված է 2013 թվականի բակային տարածքների բարեկարգման ծրագրում։ Ապօրինի ցանկապատներից ու աղբից մաքրվող ծառածածկ տարածքում բարեկարգման աշխատանքները մեկնարկելու են առաջիկա օրերին։ Ի դեպ, բնակիչներն իրենց ձեռքերով են քանդել անխնամ թողնված բոստանային տարածքի ցանկապատերը, որից հետո մասնակցել են այդտեղից կուտակված աղբի տեղափոխման աշխատանքներին:

Քաղաքապետ Տարոն Մարգարյանը հետևել է նաև Դավթաշեն վարչական շրջանի կենտրոնական այգու վերջնամասի մաքրման աշխատանքներին, Ավան վարչական շրջանում՝ Գետառի հունի մաքրմանը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում