Ճապոնիայում ավարտվել է մոտ 50 տոկոս աղբի և ավերակների օգտահանումը, որոնք մնացել էին 2011թ. մարտի 11-ի ավերիչ երկրաշարժից և ցունամիից հետո: Այդ մասին հայտարարել է Ճապոնիայի շրջակա միջավայրի նախարարությունը:
Ըստ գերատեսչության տվյալների՝ ներկա պահին արդեն հաջողվել է վերամշակել փլուզված շենքերի 8.4 մլն տոննա ավերակներ, ենթակառույցների տարրեր և աղբ: Միյագի պրեֆեկտուրայում օգտահանումը հասել է 56 տոկոսի: Իսկ Ֆուկուսիմա պրեֆեկտուրայում, որտեղ տեղակայված էր վթարային ԱԷԿ-ը, գործը բարդանում է այն պատճառով, որ շատ իրեր աղտոտված են ռադիոակտիվ նյութերով: Այստեղ վերամշակվել է աղբի 35 տոկոսը:








































