Մարտի 23-ին, ժամը 11.20-ին տեղեկատվություն է ստացվել, որ ժամը 10.30-ի սահմաններում տեղի ունեցած քամու հետևանքով Սյունիքի մարզի Սպանդարյան գյուղում վնասվել է 10 տան և 4 անասնագոմի տանիք:
ԱԻՆ լրատվական ծառայությունից հայտնում են, որ դեպքի մասին տեղեկացվել են Սպանդարյանի գյուղապետը, մարզպետարանի քաղաքաշինության բաժնի պետը և տեղական ինքնակառավարման և հանրապետական գործադիր մարմինների հարցերով վարչության պետը:











































