Ցուցարարները, որոնք բողոքում են «եռյակ» վարկատուների քաղաքականության դեմ, Կիպրոսի խորհրդարանի առջև այրել են Եվրամիության դրոշը, հաղորդում է RIA Novosti-ն:
Դրա հետ մեկտեղ, ցույցն, ընդհանուր առմամբ խաղաղ է անցել: Ակցիային մասնակցել է շուրջ 200 մարդ: Ցուցարարների թվում եղել են նաև անարխիստներ, բանկերի աշխատակիցներ:
Նրանք պահանջում են դուրս գալ եվրոգոտուց, քանի որ կարծում են, որ նախքան եվրոգոտի մտնելը Կիպրոսի իրավիճակն ավելի լավ էր: Ոմանք պահանջում են հանրաքվե անցկացնել «եռյակի» հետ համաձայնությունների վերաբերյալ:









































