ԱՄՆ-ի ոստիկանությունը Ֆիլադելֆիա քաղաքի օդանավակայանում կալանավորել է իրեն օդաչուի տեղ դրած անձին, որը Ֆրանսիայի քաղաքացի է: Տղամարդն այդ քայլին էր դիմել մինչև Ֆլորիդա հարմարավետ պայմաններում թռչելու նպատակով, հայտնում է CNN հեռուստաալիքը:
Ամերիկյան US Airways ավիաընկերության աշխատակիցները մերժել էին Ֆիլադելֆիայից Շառլոտ ներքին ավիաչվերթի ուղևոր 61-ամյա Ֆիլիպ Ժերնարի խնդրանքը՝ իրեն տնտեսական սրահից տեղափոխել բիզնես-կարգի սրահ:
Մի քանի րոպե անց բորտուղեկցորդները Ժերնարին հայտնաբերել էին օդաչուի խցիկում ֆրանսիական Air France ավիաընկերության օդաչուի համազգեստով: Նրա կրծքին եղել էր օդաչուի կեղծված բեջ, ունեցել է նաև կեղծված վկայական:
Ոստիկանների ժամանելուն պես զայրացած կեղծ օդաչուն հայտարարել է, թե «ատում է ամերիկացիներին», հայտնում է հեռուստաալիքը:
Ժերնարը ձերբակալվել է օդաչուի խցիկ անօրինական կերպով ներխուժելու, ոստիկանության աշխատակիցներին մոլորեցնելու մեղադրանքով: Դեպքի հետաքննությանը միացել է նաև Հետախուզությունների դաշնային բյուրոն:
Առայժմ չի հաղորդվում, թե որտեղից է տղամարդը վերցրել Air France-ի համազգեստը:










































