Մի քանի տարի ավստրալիական David Jones ապրանքանիշը համաշխարհային մակարդակով ներկայացնում էր իր հայրենակից Միրանդա Քերը:
Ապրանքանիշի հետ մոդելը սերտ համագործակցում է 2007-ից՝ այն ներկայացնելով գովազդային ակցիաներում և նորաձևության ցուցադրություններում: Հայտնի չէ, թե ինչու է David Jones-ը հրաժարվել երկարաձգել Միրանդայի հետ պայմանագիրը, սակայն խոսում են, որ կողմերը համաձայնության չեն եկել հոնորարի հարցում: Ըստ լուրերի՝ Միրանդան տարեկան ստանում էր մեկ միլիոն դոլար, սակայն ընկերությունն այս անգամ որոշել էր կրճատել այդ գումարի չափը:
Միրանդային այս ասպարեզում կփոխարինի մեկ այլ ավստրալուհի՝ Ջեսիկա Գոմեսը: Նա ևս բավականին հարուստ փորձ ունի. վեց տարի զարդարել է Sports Illustrated Swimsuit-ի էջերը:











































