Նկարվելով Լեոնարդո Դիկապրիոյի հետ՝ պետք է պատրաստ լինել խնդիրներ ունենալուն: «Նախկին «Միսս Կոսովո» Աֆերդիտա Դրեշային լքել է փեսացուն»,- հաղորդում է The Daily Mail-ը: Բաժանման պատճառ են դարձել այն լուսանկարները, որոնցում հոլիվուդյան աստղն ուրախ ժամանակ է անցկացնում մոդելի հետ:
Հիշեցնենք, որ Մայամիում լրագրողները Դիկապրիոյին գտել են երկարոտն գեղեցկուհու հետ, և իհարկե՝ լուսանկարել են նրանց: Զույգը կրքոտ համբուրվելիս է եղել հյուրանոցի պատշգամբում՝ չնայած այն բանին, որ Աֆերդիտեն պատրաստվում էր ամուսնանալ ալբանացի երգչի հետ:
Ինչպես հայտնի է դարձել, հարսանիքը հետաձգվել է: Ընկերները նշում են, որ բաժանման պատճառ են հանդիսացել հենց այդ լուսանկարները:








































