«Մանչեսթեր Յունայթեդ»-ի կիսապաշտպան Նանին 1-խաղյա որակազրկում է ստացել` կարմիր քարտի պատճառով, որը մրցավարը ցույց էր տվել նրան Չեմպիոնների Լիգայի գավաթի խաղարկության 1/8 եզրափակչի շրջանակներում կայացած Մադրիդի «Ռեալ»-ի դեմ պատասխան խաղի ժամանակ:
Պորտուգալացի կիսապաշտպանին, հիշեցնենք, հեռացրել էր խաղադաշտից թուրք մրցավար Ջյունեյթ Չաքրը` «արքայական ակումբ»-ի պաշտպան Ալվարո Արբելոայի դեմ կոպիտ խաղալու պատճառով:
ՈւԵՖԱ-ն նաև որոշել է տուգանել «կարմիր սատանաներ»-ի գլխավոր մարզիչ Ալեքս Ֆերգյուսոնին: Շոտլանդացի մասնագետը հրաժարվել է շփվել լրագրողների հետ` Չեմպիոնների Լիգայի գավաթի խաղարկությունից դուրս մնալուց հետո, ինչի համար 8.5 հազար ֆունտ տուգանք կվճարի:







































