Նիդեռլանդների Վենլո քաղաքում թալանվել է Ժամանակակից արվեստի թանգարանը՝ Museum van Bommel van Dam-ը։ Այս մասին հայտնում է ITAR-TASSը:
Ոստիկանության տվյալներով՝ գողացվել են «որոշ աշխատանքներ»: Համաձայն նախնական տեղեկությունների՝ գողերը ներխուժել են շինություն տեղական ժամանակով ժ. 5:45-ին (Երևանի ժամանակով ժ. 8:45-ին)՝ կոտրելով դուռը:
Նիդեռլանդների թանգարանների վերջին աղմկահարույց գողությունը տեղի էր ունցել 2012 թ. հոկտեմբերին, երբ Ռոտերդամի թանգարանից գողացվել էին Պաբլո Պիկասոյի «Առլեքինի գլուխը», Անրի Մատիսի «Կարդացող աշխարհը», «Վաթեռլոոյի կամուրջը», Կլոդ Մոնեի «Չարինգ-Քրոսի կամուրջը» և այլ գործեր:











































