Monday, 15 06 2026
«Հեզբոլլահ»-ը հայտարարել է Իսրայելի դեմ մեկ օրում 28 մարտական ​​գործողության մասին
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը վարույթ է հարուցել Կապանում դեղնավուն անձրևաջրերի հոսքի դեպքով
Հաքան Ֆիդանը Մոսկվայում կքննարկի Ուկրաինայի, Սև ծովի և Հարավային Կովկասի հետ կապված հարցեր
Սևանում սպանության դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է
19:10
Նորվեգիայի արքայադստեր որդին դատապարտվել է չորս տարվա ազատազրկման
Իրանը այլևս երբեք միջուկային զենք չի ունենա. Թրամփին հաջողվեց այն, ինչ չհաջողվեց Օբամային
18:50
Իրանի և Սաուդյան Արաբիայի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանային իրավիճակը
Ռուսական ալիքները պետք է անմիջապես փակվեն. որքան ուշ, այնքան վատ Հայաստանի համար
Firebird-ը ևՂազախստանի կառավարությունը ստորագրել են ռազմավարական համաձայնագրեր՝ երկրում AI ենթակառուցվածքների զարգացման նպատակով
Իսրայելը ամեն կերպ կխոչընդոտի Իրան-ԱՄՆ գործարքը. իրանական հանրության մեջ ևս վստահությունը խարխլված է
Լիբանանի նախագահը հուսով է, որ ԱՄՆ-Իրան համաձայնագիրը վերջնականապես կավարտի Իսրայելի և «Հեզբոլլահ»-ի միջև պատերազմը
Վանաձորում երեխան ընկել է գետը, դեպքի վայր են մեկնել փրկարարները
Բելառուսի տարածքից Ուկրաինայի դեմ «երկրորդ ճակատ կբացվի՞»
17:50
Մերձավոր Արևելքում չի կարող լինել խաղաղություն, քանի դեռ Լիբանանը կրակի մեջ է. ֆոն դեր Լայեն
Արարատ Միրզոյանն ու Յոհան Վադեֆուլը քննարկել են Հայաստան-Գերմանիա գործընկերության հարցեր
Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում կիրականացվի ծառերի սրսկում
17:42
Զելենսկին հայտնել է, որ Պուտինը մերժել է իր հրավերը՝ բանակցություններ վարելու G7-ի գագաթնաժողովի շրջանակում
Վթար Բռնակոթ գյուղում. վարորդը տեղափոխվել է բժշկական կենտրոն
17:35
Թեհրանը համաձայնագրի ստորագրումից հետո կկարողանա նավթ վաճառել. Իրանի ԱԳՆ
17:30
Ֆոնդային շուկաները կայունացել են, իսկ նավթի գները՝ անկում ապրել
Սրբուհի Գալյանը ներկայացրել է արդարադատության ոլորտի առաջիկա 7 տարիների նոր ռազմավարությունը
ՀՀ վարչապետի գլխավորությամբ քննարկվել են արտահանման խթանմանը միտված ծրագրերն ու առաջիկա քայլերը
17:17
Ճապոնիան պատրաստ է միանալու Իրանի դեմ պատժամիջոցների վերացմանը
Հայաստանից 30 կազմակերպություն Փարիզում մասնակցում է պաշտպանական տեխնոլոգիաների միջազգային ցուցահանդեսին
17:10
ԱՄՆ-ն պատասխանատու է Իրանի հետ ապագա համաձայնագրի իրականացման համար․ Արաղչի
17:08
Suebar. չիր և կոնֆետներ՝ առողջ քաղցրավենիք նախընտրողների համար
17:04
Կոնվերս Բանկը վերանայել է ԱՄՆ դոլարով ավանդների պայմանները՝ առաջարկելով առավել բարձր տոկոսադրույքներ
Օդի ջերմաստիճանը կբարձրանա
16:58
Անհրաժեշտ է ամեն ինչ անել ԱՄՆ-Իրան շրջանակային համաձայնագիրը կյանքի կոչելու համար․ Մակրոն
Լյուքսեմբուրգում հանդիպել են Հայաստանի և Գերմանիայի ԱԳ նախարարները

Չաղտոտել ջրային պաշարները. սա մեր ամենամեծ խնդիրն է. ջրաբան

Այսօր Քաղցրահամ ջրի պաշարների միջազգային օրն է։ Այս կապակցությամբ «Առաջին լրատվական»-ը զրուցեց ջրաբան Քնարիկ Հովհաննիսյանի հետ, ով նշեց, որ մեր անփույթ վերաբերմունքի պատճառով քաղցրահամ ջրերի պաշարները Հայաստանում գնալով պակասում են: Նա ընդգծեց, որ մենք ունենք շատ լավ, բարձր որակի խմելու ջուր, որի կեսը պատկանում է ստորգետնյա ավազանի պաշարներին: Դրանք այնքան բարձր որակի են, որ առանց մաքրման՝ մի փոքր քլորացմամբ կարելի է օգտագործել:

Սակայն ներկայումս մեր քաղցրահամ ջրի պաշարներն, ըստ մեր զրուցակցի, աղտոտվում են կոյուղաջրերը, թափոնները գետը բաց թողնելու հետևանքով. «Մեր բնակչությունը պետք է հասկանա, որ նման նյութեր գետը լցնելով՝ ինքն իրեն է վնասում. փակվում է գետի հունը, ինչպես նաև՝ այդ ջրով ոռոգում են իրենց բերք տվող այգիները»:

Ջրաբանն ասաց, որ Հայաստանի ամբողջ տարածքը հարուստ է քաղցրահամ ջրի պաշարներով, իսկ Արարատյան դաշտավայրը օգտվում է նաև արտեզյան ջրերից. «Սակայն, երբ սկսեցին ձկնաբուծությամբ զբաղվել, արտեզյան ջրերի մեծ կորուստ ունեցանք, որն ազդեց նաև հողերի վրա: Խոնավություն չլինելու պատճառով հողն ավազի է վերածվում, կորցնում է բերքատվությունը»:

Ջրային պաշարների աղտոտման մեկ այլ պատճառ է հանքարդյունաբերությունը, որն իրականացվում է բարձրադիր գոտիներում: Հենց այդ վայրերում են քաղցրահամ ջրերի պաշարները կուտակվում: Հատկապես մեծ վտանգ է ներկայացնում հանքերի բաց շահագործումը: Քնարիկ Հովհաննիսյանն ասաց, որ բնապահպանները, ջրաբանները բազմիցս ահազանգել են, որ հանքարդյունաբերությունը միայն փակ եղանակով իրականացվի և նման մեծ թափով անտառահատումներ չկազմակերպվեն. «Եթե տեղում կարողանանք հումքից վերջնական արտադրանք ստանալ, թափոնների քանակն անչափ կքչանա: Բացի այդ, անհրաժետ է կառուցել պոչամբարներ, որտեղ ծանր մետաղները, թունավոր նյութերը կլցվեն»:

Նա հավելեց, որ դրանք գետերն են բաց թողնում, իսկ գետերից էլ թունավորված ջուրը գնում է ջրամբարներ, որտեղից էլ ոռոգվում են այգիները. «Մեր էկոհամակարգը շատ խոցելի է։ Եթե գոնե երկու տարի թողնեն, որ ջրային ավազանը հանգստանա… Չաղտոտել ջրային պաշարները. սա մեր ամենամեծ խնդիրն է։ Մենք պետք է այս տեմպերով չշարունակենք»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում