Այսօր «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ-ում կայացել է 4.8 մլն ԱՄՆ դոլարի առք ու վաճառք` 418.67 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին կշռված փոխարժեքով: Փակման գինը կազմել է 418.5 դրամ:
Ինչպես «Առաջին լրատվական»-ին հայտնեցին Կենտրոնական բանկից, արժութային շուկայում ԱՄՆ դոլարի փոխարժեքն աճել է 0.14-ով և արժի 418.09 դրամ:
Առևտրային բանկերը դոլարը վաճառում են 419-422.5 դրամով, գնում՝ 416-418 դրամով:










































