Ազատության հրապարակում քիչ առաջ մեկնարկել է «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի հրավիրված և Երևանի քաղաքապետարանի կողմից արտոնված հանրահավաքը:
Այս պահին Ազատության հրապարակում հարթակի մոտ նստած են Րաֆֆի Հովհաննիսյանի ծնողները:
Նշենք, որ ՀՀ նախագահի նախկին թեկնածու, «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանն Ազատության հրապարակում շարունակում է մարտի 10-ից հայտարարած հացադուլը, վախադուլն ու կեղծիքադուլը:
Այս օրերի ընթացքում Ազատության հրապարակում տեղի ունեցան քաղաքացիական ֆորումի նիստեր:
Ի դեպ այսօր Րաֆֆի Հովհաննիսյանին այցելել էր ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնը:
Կարճատև, բայց շատ ջերմ զրույցից հետո Հեֆերնը ողջագուրվել էր Հովհաննիսյանի և նրա երեխաների հետ, ապա հեռացել:










































